Monday, May 6, 2024
ՀայտարարություններՆորություններ

Ինչպես գրանցել էլեկտրոնային դրամարկղային գիրք

Ինչպես գրանցել էլեկտրոնային դրամարկղային գիրք

Քայլ 1️⃣

Էլեկտրոնային դրամարկղային գիրք հաշվառելու համար կազմակերպությունը կամ ԱԱՀ վճարող անհատ ձեռնարկատերն իր օգտանուն-գաղտնաբառով պետք է մուտք գործի Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային www.file-online.taxservice.am համակարգ և անձնական գրասենյակում՝ հաշվետվությունների բաժնից, ընտրի էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցման՝ 154-րդ հայտը:

Քայլ 2️⃣

Հայտը բացելուց հետո պահանջվող տվյալները համակարգում լրացվում են ինքնաշխատ, որից հետո անհրաժեշտ է ընտրել արժույթը և սեղմել գրանցել կոճակը։ Կարևոր է իմանալ, որ յուրաքանչյուր արժույթի համար հարկ վճարողը պետք է վարի առանձին էլեկտրոնային դրամարկղային գիրք:

Քայլ 3️⃣

Լրացված և ծրագրի միջոցով ձևավորված դրամարկղային գրքերի գրանցման հայտն ստանում է հերթական համար։ Ապա հայտն անհրաժեշտ է վավերացնել էլեկտրոնային ստորագրությամբ և ուղարկել www.file-online.taxservice.am համակարգի միջոցով։

Քայլ 4️⃣

Կազմակերպության կամ ԱԱՀ վճարող անհատ ձեռնարկատիրոջ կողմից գրանցման հայտը պատշաճ լրացվելուց և ուղարկվելուց հետո www.file-online.taxservice.am համակարգում՝ հարկ վճարողի էլեկտրոնային դրամարկղային գրքերի դարանում, ստեղծվում է գրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային գիրքը։

Քայլ 5️⃣

էլեկտրոնային գիրքն ստեղծվելուց հետո, համակարգի կողմից, հարկ վճարողին անմիջապես ուղարկվում է ծանուցում ՝ գրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցման մասին։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 1-ից դրամարկղային գործառնություններն անհրաժեշտ է գրանցել բացառապես էլեկտրոնային եղանակով վարվող դրամարկղային գրքում։

x Close

Like Us On Facebook