Sunday, May 5, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ինչ է Հոլտեր մոնիթորինգը, ո՞ր դեպքում և ինչպե՞ս է տեղադրվում

Ինչ է Հոլտեր մոնիթորինգը, ո՞ր դեպքում և ինչպե՞ս է տեղադրվում

🔴 Հոլտեր մոնիթորինգը սրտի ռիթմի շուրջօրյա գրանցումն է, որը իրականացվում է պացիենտի սովորական, առօրյա ակտիվության ընթացքում:

👩‍⚕️«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Սրտաբանական ծառայության բժիշկ-սրտաբան Աննա Ամատունին նշում է, որ ի տարբերություն ստանդարտ էլեկտրասրտագրության (ԷՍԳ), որը գրանցում է սրտի ռիթմը կարճատև ժամանակահատվածում, Հոլտեր մոնիթորինգը հնարավորություն է տալիս գնահատել սրտի աշխատանքը 24 և ավելի ժամվա ընթացքում՝ ֆիզիկական ակտիվության, հանգստի, քնի ժամանակ, այդպիսով թույլ է տալիս հայտնաբերել նաև այն հնարավոր խնդիրները, որոնք կարճատև են, անցողիկ և չեն հայտնաբերվել սովորական էլեկտրասրտագրության ժամանակ:

✅Տեղադրման ցուցումներն են՝ չբացատրված սինկոպե, պրեսինկոպե, գլխապտույտներ, սրտխփոցներ, սրտի արագ աշխատանք, որը էպիզոդիկ է, ինչպես նաև արդեն առկա որոշակի հիվանդությունների դեպքում բուժման էֆեկտիվության գնահատման կամ պրոգնոստիկ նպատակներով: Քանի որ, Հոլտեր մոնիթորինգի ընթացքում որևէ միջամտություն չի իրականացվում, հետևաբար այն լրիվ անցավ է, անվտանգ, և որևէ հակացուցումներ չունի:

✅ Սարքը տեղադրվում է պացիենտի կրծքավանդակին, տրվում է օրագիր, որտեղ պացիենտը կատարում է նշումներ` ֆիքսում ակտիվության և հանգստի, գանգատների առաջացման ժամերը: Պացիենտը հետազոտման իրականացման օրը ապրում է իր սովորական ռիթմով, առանց որևէ փոփոխության, միակ սահմանափակումը այդ օրը լոգանք ընդունելուն է վերաբերում:

✅Բացարձակապես առողջ, առանց գանգատներով պացիենտին Հոլտեր մոնիթորինգի ռուտին իրականացումը կանխարգելիչ նշանակություն չունի, սակայն որոշ դեպքերում, նույնիսկ գանգատների բացակայության դեպքում, եթե այլ հետազոտությունների ընթացքում (Էխո-ՍԳ, ԷՍԳ) հայտնաբերվել են որոշակի շեղումներ, այդ դեպքերում Հոլտերը մոնիթորինգը կարող է նշանակվել որպես լրացուցիչ հետազոտություն:

✅Հոլտեր քննությամբ կարող են հայտնաբերվել՝ սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումնեը, հնարավոր՝ այսպես կոչված համր իշեմիան՝ սրտամկանի սնուցման խանգարումները, որոնք աննկատ են մնում պացիենտի կողմից, գնահատվում է առավելագույն, նվազագույն և միջին ռիթմերը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook