Friday, May 3, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինտիմ հիգիենայի առանձնահատկություններ, որոնց պետք է հետևի յուրաքանչյուր կին

Կանայք հաճախակի իրենց ընկերուհիների հետ զրուցում են մարմնի, դեմքի ու մազերի  խնամքի մասին: Սակայն նրանք շատ հազվադեպ են խոսում այնպիսի նուրբ  հարցի  մասին,  ինչպիսին հանդիսանում է ինտիմ հիգիենան: Սակայն չէ որ այդ թեման շատ կարևոր է ցանկացած կնոջ համար, քանի որ ինտիմ օրգանների ճիշտ խնամքը դա կանացի առողջության գրավականն է: Այդ պատճառով յուրաքանչյուր կին  դեռ շատ երիտասարդ հասակից պետք է սովորի խնամել իր սեռական օրգանները: Այս մասին գրում է med.tert.am-ը:

Գինեկոլոգները խորհուրդ են տալիս սեռական օրգանները լվանալ առավոտյան ու երեկոյան տաք ջրով ու ինտիմ խնամքի համար անհրաժեշտ միջոցներով: Դրանք են հատուկ դոնդողները, փրփուրները,  հեղուկ օճառներն ու  մուսերը, որոնք մշակված են հատուկ կանանց համար: Նրանք չեն խախտում բնական միկրոֆլորան ու չեն չորացնում լորձաթաղանթը: Եթե ինչ-ինչ պատճառներով հնարավորություն չունեք լվանալ սեռական օրգանները, ապա անհարաժեշտ է, որ ձեզ մոտ ունենաք  ինտիմ հիգիենայի համար նախատեսված հատուկ անձեռոցիկներ:
Ոչ բոլորը գիտեն, թե ինչպես է անհրաժեշտ ճիշտ լվանալ սեռական օրգանները: Տաք ջրի շիթը հարկավոր է ուղղել առջևից դեպի հետ ուղղությամբ և ոչ թե հակառակը: Դա օգնում է  կանխել հոշտոցում հավելյալ միկրոբների հայտնվելը: Լվացումը հարկավոր է իրականացնել միայն ձեռքով, սպունգ խորհուրդ չի տրվում օգտագործել: Ինտիմ օրգանները հարկավոր է չորացնել փափուկ ու մաքուր կտորով և ոչ մի դեպքում չտրորել, այլ պարզապես թեթև չորացնել:
Յուրաքանչյուր կին պետք է ունենա այդ նպատակով օգտագործվող հատուկ սրբիչներ, որոնք հարկավոր է միշտ պահել մաքուր վիճակում:
Հարկավոր է ճիշտ ընտրել ներքնազգեստը: Իհարկե ցանկալի է, որ նրաք լինեն  բնական հումքից, քանի որ նրանք ավելի լավ են ներծծում քրտինքն ու խոնավությունը և թույլ են տալիս օրգանիզմին շնչել: Սինթեթիկ կտորները վնասակար են մաշկի  ինտիմ հատվածների համար: Ավելին, ներքնազգեստը պետք է հարմարավետ լինի, այն չպետք է ճնշի ու քոր առաջացնի:
Այսօր շատ տարածված են «բիկինի կամ սթրինգ» տեսակի կանացի հատուկ ներքնազգեստները, որոնք հարմարավետ չեն ամեն օր կրելու համար: Ներքնազգեստը հարկավոր է փոխել ամեն օր և լվանալ  մնացած հագուստներից առանձին:
Կանանց ու աղջիկներին հարկավոր է իմանալ, թե ինչպես է  պետք ճիշտ օգտագործել հիգիենիկ տամպոններն ու միջադիրները: Դաշտանի օրերին նրանք ցանկալի է փոխել ամեն 4-ից 5 ժամը մեկ: Խորհուրդ չի տրվում չարաշահել տամպոնները: Նրանք հարմարավետ են, սակայն հաճախակի օգտագործումը վնասակար է:
Որոշ կանայք օգտագործում են ամենօրյա միջադիրներ: Դա հարմարավետ է, քանի որ ներքնազգեստն այդ դեպքում մաքուր է մնում, սակայն դա չի նշանակում, որ այն նաև  օգտակար է, քանի որ նման միջադիրները կանխում  են  օդի շարժումն ու նպաստում են բակտերիաների բազմացմանն ու կարող են անգամ ալերգիա առաջացնել:
Ցանկալի է հրաժարվել ամենօրյա միջադիրների օգտագործումից ու հաճախակի փոխել ներքնազգեստը
Այս շատ պարզ կանոների յուրացումը կօգնի ձեզ  կանխել առողջության հետ կապված մի շարք  խնդիրների առաջացումը
Աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook