Thursday, May 2, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Իտալիայում որոշել են ուկրաինացի փախստականներին գործի դնել առողջարանների աշխատանքում

Իտալիան այս տարի բախվելու Է ամառային առողջարաններում սեզոնային աշխատողների անբավարարության եւ պլանավորում Է այդ խնդիրը լուծել՝ վարձելով Ուկրաինայից ժամանած փախստականներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 14-ին հաղորդել Է TGcom24 հեռուստաալիքը:

Անձնակազմի անբավարարության մասին նախազգուշացրել են առողջարանների աշխատողների արհմիությանը, ինչպես նաեւ Assobalneari ասոցիացիային, որը միավորում Է վճարովի զբոսաշրջային բիզնեսի ներկայացուցիչներին:

Հեռուստաալիքը նշում Է, որ այս տարի տվյալ խնդիրը, այդ կառույցների կարծիքով, կարելի կլինի լուծել՝ ժամանակավոր աշխատանք առաջարկելով Ուկրաինայից Իտալիա ժամանած փախստականներին, քանի որ այս դեպքում իտալական օրենսդրությունը չի արգելում օտարերկրյա քաղաքացիներին վարձել նման աշխատանքի համար:

Այս շաբաթ ավելի վաղ հաղորդվել Էր, որ Ուկրաինայից Իտալիա են ժամանել ավելի քան 91 հազար փախստականներ: Նրանցից գրեթե 50 հազարը կանայք են, շուրջ 10 հազարը՝ տղամարդիկ, մնացածները՝ երեխաներ: Հիմնականում այդ մարդիկ ձգտում են տեղավորվել Հռոմում, Միլանում, Նեապոլում, Բոլոնիայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook