Friday, May 3, 2024
ՀիվանդություններՆորություններ

Խելացի վիրակապն անհրաժեշտության դեպքում դեղորայքով կմշակի վերքը

Շվեյցարական Empa հետազոտական կենտրոնի հետազոտողների թիմը մշակել է վիրակապերի համար նախատեսված հատուկ նյութ, որն արձագանքում է վերքի շրջանում առաջացող բորբոքային պրոցեսներին, որոնք արտահայտվում են մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ:

Ինչպես գիտենք, հակաբիոտիկների օգտագործումը կարող է առաջ բերել մի շարք կողմնակի ազդեցություններ, իսկ դրանց չափից ավելի օգտագործումը հանգեցնում է բակտերիաների մոտ կայունության առաջացմանը։ Սովորական վիրակապները նույնպես հեռու են կատարյալ լինելուց. դրանք անթափանց են, ինչը դժվարացնում է վերքերի վիճակի վերահսկումն ու նվազեցնում դրանց բուժման արդյունավետությունը:

Վիրակապերի համար նախատեսված նորարարական նյութի հիմքում նանոմանրաթելերի բարակ թաղանթն է, որը պատրաստված է PMMA (polymethyl methacrylate) պոլիմերների և կենսահամատեղելի Eudragit պոլիմերի խառնուրդից: Իսկ թաղանթի հետևում տեղադրված է օկտենիդին դիհիդրոքլորիդ հակասեպտիկը։

Մինչդեռ վերքի շրջանում մարմնի ջերմաստիճանը գտնվում է 32-34 ° C-ի սահմաններում, վիրակապը գտնվում է կարծր «ոչ աշխատանքային» վիճակում: Սակայն, երբ վերքի շրջանում մարմնի ջերմաստիճանը բարձրացվում է մինչև 37 °C, պոլիմերները փափկում են և հակասեպտիկն անցնում է թաղանթի միջով դեպի վարակված հյուսվածքը: Մարմնի ջերմաստիճանի կարգավորումից հետո վիրակապում մնացած նյութերը կրկին կարծրանում են։ Ընդհանուր առմամբ, վիրակապը նախատեսված է հինգ օգտագործման համար։

Ներկայումս հետազոտողները աշխատում են նյութի ջերմաստիճանային «շեմը» նվազեցնելու ուղղությամբ և ուսումնասիրում են այլ դեղամիջոցների, այդ թվում՝ իրական հակաբիոտիկների, օգտագործման հնարավոր տարբերակները։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook