Friday, May 3, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

«Հերացի» համալսարանական հիվանդանոցում 84-ամյա պացիենտին ներանոթային եզակի միջամտություն է կատարվել

🧑‍⚕️👩‍⚕️ «Հերացի» համալսարանական հիվանդանոցային համալիրի Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայում՝ առաջին անգամ՝ ամերիկյան արտադրության պրոթեզով, 84-ամյա պացիենտին ներանոթային եզակի միջամտություն` փականի պրոթեզավորում է իրականացվել:
🔵Համալսարանական թիմի օգնությամբ միջամտությունը կատարեց Մոսկվայից հրավիրված մասնագետ, բժշկական գիտությունների դոկտոր, սրտանոթային վիրաբույժ Արմեն Տեր-Հակոբյանը, որն աշխատում է ՌԴ նախագահի գործերի կառավարման կենտրոնական կլինիկական հիվանդանոցում:
Վիրահատությունը տևեց մոտ երկու ժամ:
🔵Բժիշկ Տեր-Հակոբյանի խոսքով` վիրահատական նման միջամտություններ կատարելու հնարավորությունը արդյունավետ համագործակցության շնորհիվ մեր երկրում ևս զարգացում կունենա:
«Կարծում եմ զարգացման տեսակետից մենք ճիշտ ուղղության վրա ենք: Բաց վիրահատությունների համեմատ ներանոթային այս միջամտությունն առավել հեշտ հետվիրահատական ընթացք է ունենում, այն կատարվում է առանց ընդհանուր անզգայացման»,- մանրամասնեց սրտանոթային վիրաբույժը` հավելելով, որ պացիենտը կարող է դուրս գրվել ընդամենը երկու օր անց:
🔹️Նրա փոխանցմամբ` Ռուսաստանում տարեկան նման 2000 վիրահատություն է կատարվում, 50-ը դրանցից այն բժշկական կենտրոնում, որտեղ նա աշխատում է:
👉Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Համայակ Սիսակյանը նշում է, որ նախքան այս Հայաստանում կատարվել են նման միջամտություններ, սակայն առաջին անգամ է կատարվում ամերիկյան արտադրության պրոթեզով:
🏥Միջամտությունը եզակի է նաև նրանով, որ, ի տարբերություն նախորդների, վիրահատվող պացիենտի տարիքը մեծ է:
«Աորտալ փականը, որը միացնում է սիրտը և ամենախոշոր զարկերակ աորտան փոխարինվում է ոչ վիրահատական միջոցով, այլ ներանոթային եղանակով: Այն մասնավորապես տարեց հիվանդների շրջանում իրականացվող ավել ռիսկային միջամտություն է։ Այս միջամտության շնորհիվ տարեց հիվանդները առանց բաց վիրահատության հնարավորություն են ունենում իրենց մոտ փոխարինել փականը և խուսափել ծանր սրտային անբավարարությունից: Միջամտության շնորհիվ կերկարի պացիենտի կյանքի տևողությունը»,-ընդգծում է պրոֆեսոր Սիսակյանը` հավելելով, որ կոնկրետ այս դեպքում ակնկալվող կյանքի տևողությունը շատ կարճ էր, հիվանդը երկար ժամանակ բուժվում էր համալսարանական կլինիկայում սրտային անբավարարության զարգացման պատճառով։
«Աորտալ փականը զգալի նեղացած էր ` շուրջ յոթանասուն տոկոսով, այս միջոցով հնարավորություն է ստեղծվում, որպեսզի ավելի զգալի կայունանա վիճակը: Տեղադրվող փականը ստեղծված է աորտայի անատոմիական առանձնահատկություններից ելնելով»,- շեշտում է պրոֆեսորը` կիսելով արտերկրից ժամանակ գործընկերների, իր ղեկավարած թիմի ոգևորությունը գրանցած բարեհաջող վիրահատական միջամտության համար:
💊💉🩺Նշենք, որ վիրահատության ընթացքին հետևում էին նաև ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ինվազիվ սրտաբան Միքայել Ադամյանը, Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը, «Հերացի» հիվանդանոցային համալիրի գխավոր բժիշկ Արեն Բաբլումյանը, այլ փորձառու բժիշկներ:
📌Նման միջամտությունների անցկացման հնարավորությունը հայ մասնագետների համար կարևոր է փորձի փոխանակման և հետագայում ձեռք բերված գիտելիքները համալսարանական կլինիկաներում կիրառելու տեսակետ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook