Sunday, May 5, 2024
ՀիվանդություններՆորություններ

Խորհուրդներ սննդաբան Անուշիկ Միրզոյանի կողմից, թե ինչպես և ինչ պայմաններում կտավատի չռաֆինացված ձեթը օգտագործել, որպեսզի լինի անվտանգ

Քանի որ Արցախում առկա է միայն տեղական արտադրության կտավատի չռաֆինացված ձեթ և որպես հիմնական բուսայուղ դա է օգտագործվում, ստորև մի քանի կարևոր խորհուրդ սննդաբան Անուշիկ Միրզոյանի կողմից, թե ինչպես և ինչ պայմաններում այն օգտագործել, որպեսզի լինի անվտանգ💙🤍
⛔ կտավատի ձեթը ԵՆԹԱԿԱ ՉԷ տաքացման/ եռացման, հետևաբար դրանով տապակել, շոգեխաշել կամ ջեռոցում եփել ՉԻ թույլատրվում🙅‍♀️
✅ այն կարող եք ավելացնել ԱՐԴԵՆ ԵՓՎԱԾ ուտելիքին, օրինակ, ցանկացած մթերք եփեք ջրում, որից հետո նոր ավելացրեք վրան կտավատի ձեթը💁‍♀️
🌫 օդի հետ շփման արդյունքում ձեթը փոփոխում է իր կազմությունը, հետևաբար հարմար կլինի այն լցնել փոքր շշերի մեջ (500մլ) և ինչքան հնարավոր է ամուր փակել կափարիչը🧏‍♀️
❗օգտագործելիս կտավատի ձեթը լցրեք մուգ գույնի պլաստմասե շշի մեջ և յուրաքանչյուր անգամ օգտագործելուց հետո սեղմեք շշի պատերին և նոր փակեք կափարիչը, որպեսզի հնարավորինս օդը դուրս մղեք շշից (այդպես ավելի երկար կպահպանվի)
🕐 պահպանման ժամկետը, եթե արդեն շիշը բացել եք և օգտագործում եք՝ 1ամիս է, փակ վիճակում կարող է պահպանվել մինչև 6 ամիս⌛
⚠️ ձեթը փչանում է արևի տակ դնելուց և բարձր ջերմաստիճանից, այդ պատճառով պահել այն մինչև 22 աստիճան ջերմաստիճանում (սակայն ոչ ցածր 5 աստիճանից) և մութ տեղում (օրինակ սառնարանի դռան վրա)🌡
🔍 երբեմն տարայի հատակին կարող եք նկատել նստվածք, դրանից պետք չէ վախենալ, դա նորմալ է, սակայն՝
🔴 եթե զգում եք, որ ձեթի հոտը փոխվել է՝ կծված հոտ է, դա կարող եք օգտագործել որպես ցուցիչ, որ այն այլևս ենթակա չէ օգտագործման։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook