Friday, May 3, 2024
ՆորություններԺամանց

Շատերը չգիտեն` ով է իրականում Ավրորան

Ավրորա մրցանակը կոչվում է ի պատիվ այս գեղեցկուհու։
Ավրորա Մարտիկանյան
Շատերը չգիտեն` ով է իրականում Ավրորան:
Ավրորա (Արշալույս) Մարտիկանյան: Ծնվել է 1901 թ. հունվարի 12-ին՝ Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Չմշկածագ գյուղում:
Նրա հայրը հարուստ դրամագործ էր և ճանաչված անձնավորություն։ Արշալույսն ուներ չորս եղբայր և երեք քույր:
1915թ.-ին Արշալույսը, ով ընդամենը 14 տարեկան աղջնակ էր, իր աչքերով տեսնում է հոր, մոր, եղբայրների և քույրերի դաժան սպանությունը: Արշալույսն առևանգվում է գաղթի ճանապարհին, 85 ցենտով վաճառվում Մալաթիայի եւ Ուրֆայի ստրկավաճառների շուկաներում: Անցնելով դժոխքի միջով՝ նրան հաջողվում է փախչել հարեմից, անցնել ռազմաճակատի գիծը եւ Զորավար Անդրանիկի միջնորդությամբ տեղափոխվել ԱՄՆ:

1642501097973
Նա մեկնեց այդ երկիր` ոչ միայն փրկվելու, այլև հասցնելու մեծն Զորավարի հայտնի ուղերձը ամերիկացիներին: Նա պետք է աշխարհին հաղորդակից դարձներ հայերի դեմ իրագործած ցեղասպանության մասին: Այդ առաքելությունը նա փայլուն կատարեց: 1918թ.-ին ԱՄՆ-ում հրատարակվեց նրա հուշագրությունը՝ «Հոշոտված Հայաստան» (Ravished Armenia) գիրքը:
1918թ.-ին նկարահանվեց Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը` Ravished Armenia, որի սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարն Արշալույս Մարտիկանյանն էր: Բացառիկ դիտելիություն է ունենում ֆիլմն ամբողջ աշխարհում՝ բերելով 30 միլիոն դոլարի եկամուտ, որը տրամադրվեց Մերձավոր Արևելքի 60 հազար հայ որբերի կենսամակարդակի ապահովմանը:
Ավրորայի պատմությունն ու ֆիլմը շուտով փակի տակ դրվեց և մոռացվեց, արգելափակված ֆիլմի հետ մոռացվեց նաև Ավրորան, ով մահացավ 1994թ.-ին՝ 93 տարեկան հասակում: Մահացավ մոռացության մեջ, մերժված բոլորի կողմից, սակայն նա կրկին պետք է հայտնվի նոր առաքելությամբ ու նոր պատգամով… Ճանաչենք Ավրորային, մեր Արշալույսին:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook