Friday, May 3, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Կանցկացվի «Ուտեստ ֆեստ» տոնածիսական ճաշատեսակների գաստրոփառատոնը

Երևանում հունիսի 11-ին կանցկացվի «Ուտեստ ֆեստ» տոնածիսական ճաշատեսակների գաստրոփառատոնը: Այն կմեկնարկի ժամը 17:00-ին Երևանի «Խաչքարերի պուրակում» (մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ) և կտևի մինչև 21:00-ն:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ  փառատոնի նպատակն է հանրությանը, Երևան այցելած զբոսաշրջիկներին ներկայացնել հայկական ավանդական տոնածիսական ուտեստների հարուստ ընտրանին և հայկական տոնացույցի կերակրատեսակները:
 Փառատոնի ընթացքում խոհանոցային ոլորտի կազմակերպությունները, ռեստորանների ներկայացուցիչները, տեղական հանրային սննդի արտադրանք ներկայացնող ընկերությունները, ՀՀ-ում գործող սննդի ուսումնաարտադրական քոլեջները և ուսումնարանները առանձին տաղավարներով կներկայացնեն Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար և հայկական ավանդական տոները, տոների խորհուրդը, ծիսական ավանդույթները և ուտեսները: Փառատոնի ողջ ընթացքը կուղեկցվի հայկական ազգային երգով ու պարով:
Փառատոնն անցկացնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչությունը և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook