Saturday, May 4, 2024
Նորություններ

Հնդկաստանում «ջրահարս երեխա» է ծնվել (լուսանկար)

Հնդկաստանում՝ Կալկաթայում, կինը լույս աշխարհ է բերել «միաձուլված» ոտքերով երեխայի, գրում է The Daily Mail-ը։471C582000000578-5159359-image-a-3_1512732688555

Նշվում է, որ 23-ամյա մայրը չի կարողացել իրեն թույլ տալ հետազոտվել հղիության ընթացքում՝ ֆինանսների բացակայության պատճառով։ Այս անոմալիան, որն անվանում են «ջրահարսի համախտանիշ», բացահայտվել է միայն ծննդատանը։

Հաղորդվում է, որ երեխան մահացել է ծնվելուց 4 ժամ անց։ Բժիշկները հայտնել են, որ նման համախտանիշի առաջացման պատճառ կարող էին լինել մոր վատ սնվելն ու արյան սխալ շրջանառությունը։
«Ջրահարսի համախտանիշը» հանդիպում է 100.000-ից մի նորածնի դեպքում և սովորաբար հանգեցնում մահվան՝ երիկամների ու միզապարկի թերզարգացածության պատճառով։

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook