Monday, May 6, 2024
ՆորություններSEO

Կառավարությունը կորոշի պատվաստումների ազգային օրացույցի փոփոխությունները.iravaban.net

Գործադիրը հերթական նիստին որոշում կկայացնի Հայաստանում պատվաստումների ազգային օրացույցի մեջ փոփոխություններ կատարել: Ըստ  տվյալների ;

Ըստ փոփոխությունների՝

  1. Մենինգակոկային, հեպատիտ Ա, պնևմակոկային, ԿԿԽ, տուլարեմիայի պատվաստումները կատարվում են միայն 16-17 տարեկան նախազորակոչային տարիքի անձանց,ինչպես նաև 18-27 տարեկան զորակոչվող չպատվաստված անձանց:
  2. 15-16 տարեկանում ԱԴՓ-Մ պատվաստումները կատարվում են բոլորին 1 դեղաչափ:
  3. ԿԿԽ պատվաստումները կատարվում են բոլորին միայն 2 դեղաչափ պատվաստում չունեցողներին: Նախազորակոչային տարիքում հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումները կատարվում են 2 դեղաչափով՝ առաջին դեղաչափը 0.5 մլ, 16 տարեկանում, երկրորդ դեղաչափը՝ 0.5 մլ, 6 ամիս հետո: Զորակոչային տարիքի պատվաստում չունեցող կամ 1 դեղաչափ ունեցող անձանց կատարվում է 1մլ դեղաչափով:
  4. Տուլարեմիայի դեմ պատվաստումները կատարվում են պատվաստանյութի առկայության դեպքում:
  5. 15-16 տարեկանի պատվաստումից հետո ԱԴՓ-Մ պատվաստումները կատարվում են ըստ օրացույցի, ինչպես նաև վերջին 10 տարվա ընթացքում չպատվաստված անձանց:
  6. Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը կատարվում է 2 դեղաչափ՝ առաջին դեղաչափը 13 տարեկանում, իսկ երկրորդը 6 ամիս հետո:
  7. Դիֆթերիայի, փայտացման, կապույտ հազի, հեպատիտ Բ-ի, հեմոֆիլուս ինֆլուենզա Բ տիպի և պոլիոմիելիտի պատվաստումներն իրականացվում են նաև տվյալ տարիքի համար նախատեսված պատվաստանյութերով համակցված այլ հակածինների հետ, որոնք ներառված են Պատվաստումների ազգային օրացույցում և առաջարկվում են տվյալ տարիքում՝ առանձին պատվաստանյութի տեսքով:
  8. Ինակտիվացված պոլիոմիելիտի բաղադրիչով համակցված պատվաստանյութով առնվազն մեկ դեղաչափ պատվաստման առկայության դեպքում՝ 24 շաբաթականում նախատեսված ԻՊՊ դեղաչափը չի կատարվում:
  9. Պատվաստումների ազգային օրացույցում ներառված պատվաստումները կարող են իրականացվել այլ պատվաստանյութերով՝ համակցված այլ հակածինների հետ, որոնք ներառված չեն օրացույցում:Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝
    © iravaban.net

Leave a Reply

x Close

Like Us On Facebook