Sunday, May 5, 2024
ՀիվանդություններՆորություններ

Կատարակտ, այրվածքներ և այլն․ ինչ խնդիրների պատճառ կարող է դառնալ անորակ արևապաշտպան ակնոցը

Արևապաշտպան ակնոցի ոսպնյակները պետք է ունենան բավարար քանակությամբ որակյալ զտիչներ, որոնք կպաշտպանեն ուլտրամանուշակագույն ճառագայթումից, քանի որ հակառակ դեպքում աչքերը կարող են լրջորեն վնասվել։ Այս մասին «Звезда»-ի հետ զրույցում ասել է բժիշկ-ակնաբույժ Տատյանա Շիլովան։

«Մուգ ոսպնյակների հետևում բիբերը լայնանում են, և եթե ուլտրամանուշակագույն ճառագայթներից չպաշտպանող այդ ոսպնյակը գտնվում է աչքերի առջև, ապա ուլտրամանուշակագույն ճառագայթման մեջ կա այն բաղադրիչը, որը կարող է վնասակար ազդեցություն ունենալ աչքերի եղջերաթաղանթ, ոսպնյակի ու ցանցաթաղանթի վրա», – բացատրել է մասնագետը։

Նրա խոսքով՝ նման անորակ արևապաշտպան ակնոց կրելը կարող է հանգեցնել կատարակտի վաղ զարգացման, ցանցաթաղանթի դիստրոֆիկ փոփոխությունների ու այրվածքների, ինչպես նաև եղջերաթաղանթի վնասվածքների։

Ինչպես նշել է բժիշկը, որակյալ ակնոց ընտրելիս հարկավոր է ուշադրություն դարձնել ոչ միայն ոսպնյակների պաշտպանիչ շերտին, այլև գույնին․ ցանկալի է որ դրանք լինել շագանակագույն կամ մոխրագույն։ Հարկ է հիշել՝ UV400 նշումը երաշխավորում է, որ պլաստիկ ոսպնյակներն արդյունավետ կերպով կպաշտպանեն աչքերն ուլտրամանուշակագույն ճառագայթներից, ուստի հարկավոր է ուշադրություն դարձնել նաև այդ նշման առկայությանը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook