Thursday, May 2, 2024
Նորություններ

Կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ ռնգախոռոչային պատվաստանյութը կգրանցեն առաջիկա օրերին

Կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ ռնգախոռոչային պատվաստանյութի գրանցումն սպասվում Է առաջիկա օրերին, պատրաստուկի անվտանգությունն ու արդյունավետությունը հաստատված Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

«Ես կարծում եմ՝ առաջիկա օրերին»,-Մուրաշկոն ասել Է լրագրողներին՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի համապատասխան հարցին: Նա նշել Է, որ պատվաստանյութը գնահատում են փորձագետները, դրա  անվտանգությունն ու արդյունավետությունը հաստատված Է: Գրանցումից հետո այն կհավելվի պատվաստման մեթոդական հանձնարարականներին, ճշտել Է նախարարը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook