Thursday, May 2, 2024
Նորություններ

Հայաստանում մեկուսացվածների շրջանում գրանցվել է կորոնավիրուսի ևս 2 դեպք. ընդհանուր առկա է 8 դեպք

Հայաստանում կարանտինի մեջ գտնվող անձանցից երկուսի կորոնավիրուսի թեստի պատասխանները դրական արդյունք են ցույց տվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր ուղիղ հեռարձակմամբ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

 «Մեկուսացված անձանց շրջանակից, որոնք մեկուսացվել էին Էջմիածնում կորոնավիրուս ունեցող մի պացիենտի հետ շփում ունենալու պատճառով, երկու դրական հաստատված թեստ ունենք: Այս պահին նրանք իրենց լավ են զգում, հատուկ գանգատներ չունեն»,-ասաց Թորոսյանն ու նկատեց՝ դարձել է ախտանիշ՝ ջերմությունը բարձրանում է, ինչ-որ ժամանակ հետո իջնում նորից:

 Այդ անձանց ընտանիքների անդամներն արդեն մեկուսացված են: Պարզվում է նաև՝ արդյոք մեկուսացման կարիք ունեցող այլ անձինք կան, թե ոչ: Այսինքն՝ այս պահին Հայաստանում կա 8 հաստատված դեպք: Թորոսյանը նկատեց՝ նրանցից 5-ը նույն խմբից են: «Դա իհարկե վատ է, բայց համաճարականաբանական տեսակետից ավելի լավ է, քան 8 անկախ դեպք ունենալը: Հետևաբար՝ կարող եմ փաստել, որ սրանք 4 անկախ դեպքեր են, ոչ թե 8»,-ասաց Թորոսյանը:

Այսօր հաստատված երկու դեպքը նույն շրջանակից են, ինչ նախկին երեք դեպքը, այսինքն՝ առաջնակի պացիենտով և նրանից վարակված 4 անձով: «Հետևաբար դրանք կարող ենք համաճարականաբանական տեսանկյունից 1 դեպք համարել, ևս երեք դեպք, որոնցից մեկի մասին հայտնի էր դարձել մարտի 1-ին, ևս երկուսի մասին՝ երկու օր առաջ»,-եզրափակեց Թորոսյանը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook