Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին աստիճանաբար կբարձրանա
Երևանում մայիսի 23-ին, մայիսի 24-28-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ:
aroxjblog.am-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը մայիսի 23-ին, 24-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Մարզերում մայիսի 23-ի ցերեկը, մայիսի 24-28-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Արցախում մայիս 23-ին և 24-ին կդիտվի առանց տեղումների եղանակ: