Friday, May 3, 2024
ՀիվանդություններՆորություններ

Հարցազրույց բժիշկ-ստոմատոլոգ Շուշան Հասրաթյանի հետ

aroxjblog.am-ը հյուրընկալել է բժիշկ-ստոմատոլոգ Շուշան Հասրաթյանին

Բերանի խոոոչի հիգիենան: Ստոմատոլոգիան սկսվում է  հիգիենայից: Բազմաթիվ փորձերի վրա հիմնվելով կարելի է ասել, որ բերանի խոռոչի՝ ատամների, լնդերի, շատ հիվանդություններ կապված են վատ հիգիենայից: Ատամնափառի չհեռացման հետևանքով առաջանում է քար, այնուհետև կարեսի բարդություններ, պուլպիտ, պերիօդոնտիտ, պերիօստիտ, օստեոմիելիտ և բարդացման հետ մեկտեղ հնարավոր չի լինում պահպանել ատամը: Բերանի խոռոչի հիգիենայի պահպանման միջոցը ատամի ճիշտ մածուկի և խոզանակի կիրառումն է: 16830551_1335290833176134_1990192822_n

Խոզանակը հանդիսանում է հիգիենայի պահապանման հիմնական տարերից մեկը: Խոզանակը լինում է բնական և արհեստական մազիկնորով, կլոր եզրերով: Ըստ կոշտության ՝ փափուկ, միջին կոշտ, կոշտ: Խոզանակի ընտրությունը պետք է կատարել բժշկի խորհուրդով: Խոզանակները լինում են մեխանիկական և էլետրական:

Օր.՝ Եթե լնդերի արյունահոսության վտանգ կա, ապա պետք է ընտրել փափուկ մազիկներով խոզանակ: Ատամի մածուկ ընտրելուց պետք է ուշադրություն դարձնել նրա պարունակությանը. Մածուկի ստորին հատվածում նշված է գույն՝ կարմիր (քիմիական), կապույտ և կանաչ (բուսական): Քլորհեքսիդին պարունակող մածուկները 10-14 օրից ավել  չիկարելի՝ այն ֆտորի անտագոնիտ է (չի կարող թափանցել էմալի մեջ և ատամի գույնը դեղնացնում է), որը նշանակում են բորբոքային հիվանդություննի սրացման փուլում:

Ատամները պետք է մաքրել  օրը երկու անգամ՝ առավոտյան և քնելուց 1 ժամ առաջ, չմոռանալ մաքրել լեզուն, դրա հետ մեկտեղ պետք է օրվա մեջ  կիրառել ողողման հեղուկներ,: Կիրառում ենք նաև, ատամի թելեր՝ֆլոսներ, որոնք նախատեսված են միջատամային հատվածների մաքրման համար: Թելերը լինում են բնական , արհեստական, մոմոպատ, հաճելի հոտով:

Չպետք է մոռանալ պրոֆեսիոնալ հիգիենայի մասին, որն իրականացվում է մասնագետի կողմից, դրա համար 6 ամիսը մեկ անգամ պետք է հաճախել ատամնաբույժի:

Կնոջ բերանի խոռոչի խնամքը հղիության ընթացքում: Կնոջ հղիության ընթացքում օրգանիզմ16831394_1335291016509449_1472961853_nը ենթարկվում է փոփոխությունների, բերանի խոռոչը նույպես զերծ չի մնում փոփոխություններից: Դրա համար միջև հղիությունը պետք է բերանի խոռոչի սանացիա անցկացնել: Հղիության 1-3 ամիսները և
վերջին 7-9 ամիսները համարվում են ռիսկային ստոմոտոլոգի կողմից միջամտության համար: Կա թյուր կարծիք, որ հղիության ընթացքում անգամ ցավի առկայության ժամանակ չպետք է այցելել ստոմոտոլոգի, որպեսզի չվնասեք պտղին: Ցավի հետևանքով ավելի մեծ է վաղաժամ ծնունդը: Արդի ժամանակներում կա պտղին և մորը չվնասող դեղամիջոցներ, իհակե ամենի իրականացումը գինեկոլոգի հսկողությամբ: Սիրելի մայրիկներ եղեք տեղեկացված, քանի որ փոքր խնդրից կարող է ծագել ավելի մեծ բարդություններ: Սիրելի մայրիկներ ձեր ռացիոնում քչացրեք ածխաջրածնային սնունդը, կերեք բանջարեղեն, միրգ, ինչպես նաև սպիտակուցով հարուստ սնունդ, և հիշեք որ հղիությունը ՝հիվանդություն չէ, այլ ժամանակավոր վիճակ, որ կարելի է լինել երջանիկ և փոխանցել պտղին: Երեխաների բերանի խոռոչը նույնպես ունի խնամքի կարիք կաթնատամի ծկթման պահից:

Ուրախ նոտայով ավարտենք. մի դեպք իմ պրակտիկայից. Իր ամուսնու հետ ութ ամսեկան հղի կին ուժեղ ատամնացավով  այցելել էր  ինձ, հարկադրված: Աշխատելու պահին ամուսինը ներս մտավ լուրջ դեմքով խնդրեց դուրս գամ, ես շատ մտահոգ էի, կարծեցի խնդիր կա կնոջ հետ կապված.Без названия

_Բժշկուհի ջան, մի բան ասեմ, մենք տղա ենք սպասում, ինչ ուզում ես արա միայն երեխայի սեռը չփոխվի:

_Լավ հումոր էր_, կիսաժպտալով

_Չէ , ինչ հումոր, կնոջս մի քիչ ցավեցնելը չի խանգարի, մենակ պստլոն սեռը չփոխի:

_Կներեք, ինչ-որ արել եք դուք եք արել , ես արդեն անզոր եմ:

Հաջորդ այցին ես վերոհիշյալ հայրիկին  տրամադրեցի ընտանիքի պլանավորման իմ դպրոցական բուկլետներից, որտեղ պարզ նշված էր թե ինչպես է տեղի ունենում սպերմայի և ձվաբջջի միացումը և ինչ սեռով պայմանավորված կլինի պտուղը պատասխանատու է հայրիկը:

-Շնորհակալություն…

Բժիշկ ստոմատոլոգ Շուշան Հասրաթյանի հետ կապ հաստատելու համար ՝
https://web.facebook.com/shushan.hasratyan?qsefr=1
Հեռ. 094 45 86 06
Ապրեք Առողջ…
նյութի աղբյուր`http://aroxjblog.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook