Friday, May 3, 2024
ՀիվանդություններՆորություններ

Հերքվել Է Այն Վարկածը, Որ Բջջային Հեռախոսների Օգտագործումը Նպաստում Է Ուղեղի Ուռուցքների Առաջացմանը

Օքսֆորդի համալսարանի գիտնականները հերքել են լայն տարածում ստացած սխալ համոզմունքն այն մասին, որ բջջային հեռախոսի օգտագործումը բարձրացնում է ուղեղի ուռուցքների զարգացման հավանականությունը:

Հետազոտության առաջին փուլում՝ 1996-ից 2001 թվականին, մոտ 1,3 միլիոն կին լրացրել էր բջջային հեռախոսների օգտագործման վերաբերյալ հարցաթերթիկ։ Մասնակիցների մոտ կեսը՝ 776,156 մարդ, կրկին լրացրել է նման հարցաթերթիկ 2011թ։ Այդ ընթացքում՝ միջինում 14 տարի, գիտնականները հետևել են մասնակիցներին առողջական վիճակին։

2011 թվականի դրությամբ 60-ից 64 տարեկան կանանց գրեթե 75% օգտագործում էր բջջային հեռախոս, իսկ 75-ից 79 տարեկան կանանց՝ 50%: 14 տարվա ընթացքում 3267 կանանց մոտ, ինչը հավասար է 0,42%-ին, ուղեղի ուռուցք է առաջացել։

Ոռուցքները եղել են մի քանի տեսակի՝ գլիոմա (նյարդային համակարգի ուռուցք), ակուստիկ նեյրոմա (ուղեղը և ներքին ականջը միացնող նյարդի ուռուցք), մենինգիոմա (ուղեղը շրջապատող թաղանթի ուռուցք) և հիպոֆիզային գեղձի ուռուցք։

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ բջջային հեռախոս երբեք չօգտագործածների և բջջային հեռախոսն օգտագործողների միջև ուղեղի ուռուցքի առաջացման հավանականության էական տարբերություններ չկան: Բջջային հեռախոսների օգտագործումը չի կարող նպաստել ուղեղի ուռուցքների ոչ մի տեսակի առաջացմանը, նույնիսկ ուղեղի ամենազգայուն հատվածներում:

Հետազոտությունը հրապարակվել է Journal of the National Cancer Institute ամսագրում:

/www.ita.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook