Friday, May 3, 2024
ՀիվանդություններՆորություններ

Հղիության պլանավորման ժամանակ դյուֆաստոնի օգտագործումը

Անպտղության պատճառները տարբեր են, կարող են լինել ՝ հորմոնային խանգարումները, մասնավորապես պրոգեստերոն հորմոնի ցածր մակարդակը: Այս իրավիճակն այժմ բուժվում է դյուֆաստոն դեղամիջոցի օգնությամբ:  Պրոգեստերոն հորմոնն արտադրվում է ձվազատումից հետո  և կարգավորում է դաշտանաին ցիկլի երկրորդ փուլը: Պրոգեստերոնի ազդեցությամբ փոփոխվում է արգանդի լորձաթաղանթը, լորձի բաղադրությունը, և արգանդը նախապատրաստվում է բեղմնավորված ձվաբջջի dufastn_pri_beremennosti_1119_407սերմնավորմանը: Այս գործընթացները խանգարվում են, երբ հորմոնի մակարդակը ցածր է, և ձվաբջիջը չի կարողանում ամրանալ արգանդի լորձաթաղանթին: Այս դեպքում խոսում են լյութեինային անբավարարությամբ պայմանավորված անպտղության մասին:        Պրոգեստերոնի անբավարարությունը որոշվում է արյան անալիզի միջոցով, որը հանձնում են դաշտանային ցիկլի երկրորդ կեսին: Հորմոնի անբավարարությունը հաջողությամբ բուժվում է դյուֆաստոնի միջոցով, ինչը շատ կանանց վերադարձնում է առողջ երեխա լույս աշխարհ բերելու հնարավորությունը: Դեղամիջոցը նշանակում են ձվազատումից անմիջապես հետո՝ մինչև հաջորդ դաշտանի սկսվելը: Դեղաչափը որոշում է գինեկոլոգը՝ հաշվի առնելով կնոջ անալիզների արդյունքները և ուղեկցվող հիվանդությունները: Այս դեղամիջոցով ինքնուրույն բուժում սկսելը խստիվ արգելվում է, քանի որ կարող է հանգեցնել հորմոնային խանգարումների և լուրջ հետևանքների: Բուժումը սովորաբար տևում է 6 ամիս: Դյուֆաստոնի ընդունումը կտրուկ չեն դադարեցնում: Բուժող բժիշկը կազմում է համապատասխան սխեմա: Դյուֆաստոնը ժամանաակից դեղամիջոց է և զուրկ է կողմնակի հորմոնային ազդեցություններից: Այն չի ազդում նյութափոխանակության վրա, հետևաբար չունի գիրացնող հատկություն, ինչից շատերը վախենում են: Այն սովորաբար լավ է ընդունվում օրգանիզմի կողմից: Բայց հնարավոր է դրա ընդունման շրջանում առաջանա թուլություն, գլխացավ, որովայնի ցավեր, հազվադեպ՝ մաշկային ցան, վերջույթների այտուցներ: Այդ դեպքերում հարկավոր է դիմել բժշկի: Շատ կանայք, հղիանալուց հետո դադարեցնում են դյուֆաստոնի ընդունումը՝ կարծելով, որ այն վնասում է պտղին: Սակայն այդպես վարվելը խիստ վտանգավոր է և գուցե հանգեցնի վիժման: Դա պայմանավորված է նրանով, որ պրոգեստերոնը հղիության հորմոն է, այն կարևոր է ընկերքի ճիշտ ձևավորման համար, այդ պատճառով դյուֆաստոնի ընդունման կտրուկ դադարեցումից հետո արգանդի լորձաթաղանթը չի կարողանում ապահովել ձվաբջջին անհրաժեշտ սննդանյութերով և հղիությունն ընդհատվում է: Ապացուցված է, որ դյուֆաստոնը բացասական ազդեցություն չի ունենում պտղի վրա, և բժշկի նշանակմամբ ու հսկողությամբ այն շարունակում են կիրառել հղիության ընթացքում ևս:

Նյութի աղբյուր՝ puziko.net
Թարգմանությունը՝ http://sotskiy.am/

Leave a Reply

x Close

Like Us On Facebook