Saturday, May 4, 2024
Նորություններ

Բժշկական նոր ծառայություններ` երկրի հարավում

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Հայ ֆրանսիական սրտաբանական հիվանդանոցի հիմնադիր Ավետիս Մատիկյանի հետ այսօր քննարկել է կլինիկայում իրականացվող ծառայություններն ու դրանց ընդլայնման հեռանկարները։unnamed

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Մարսելի մասնաճյուղի հանգանակությամբ կառուցված կենտրոնն այսօր մասնագիտացված այն կլինիկաներից մեկն է, որ հանրապետության հարավային հատվածի բնակչության շրջանում իրականացնում է պետության կողմից փոխհատուցվող սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը։

Սրտաբանական այս կենտրոնում մասնագիտական ծառայություններ են մատուցվում նաև ֆրանսահայ բարերարների աջակցությամբ։

Ավետիս Մատիկյանը Լևոն Ալթունյանին ներկայացրել է նաև կենտրոնի կրթական ծրագրերն ու բժշկական ծառայությունների  ընդլայնման,  մասնավորապես` ինսուլտի կենտրոնի ստեղծման  հեռանկարները։

ՀՀ առողջապահության նախարարություն

Leave a Reply

x Close

Like Us On Facebook