Thursday, May 2, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Մազաթափության 3 տարածված պատճառ

Մազաթափությունը կարող է շատ պատճառներ ունենալ՝ սխալ սննդակարգից եւ կենսակերպից մինչեւ սթրեսներ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում առավել տարածված պատճառները:

Ամեն օր սանրվածք անելու սովորությունը

Եթե դուք ամեն օր մազերը հյուսում եք, ամրացնում, ձգձգում, դրանց արմատները սկսում են թուլանալ: Մասնագետների խոսքով՝ ամենօրյա սանրվածքները մազերը սաստիկ վնասում են եւ կարող են նպաստել դրանց թափվելուն:

Սթրես

Մազաթափության եւս մեկ պատճառ է սթրեսը: Այդ պատճառով չարժի զարմանալ, երբ վիճելուց կամ աշխատավայրում նյարդային լարվածությունից հետո մազերը սկսում են թափվել:

Սխալ սննդակարգ

Սննդակարգում քաղցրի ավելցուկը մազաթափության հերթական հնարավոր պատճառն է: Ի պատասխան շաքարի օգտագործման՝ արյան մեջ ինսուլինի մակարդակի աճի պատճառով մազերի արմատները թուլանում են, որը եւ թափվելու է հանգեցնում:

Դրանից բացի, կարող են թափվել այն մարդկանց մազերը, որոնք ոչ առողջ սնունդի պատճառով սնուցող նյութերն ամբողջությամբ չեն ստանում: Մասնագետներից շատերի կարծիքով՝ լավ մազեր ունենալու համար հատկապես կարեւոր է սննդակարգում առողջ ճարպերի առկայությունը:

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook