Friday, May 3, 2024
Հոգեբանի անկյունՄանկան ԱնկյունՆորություններSEO

Մուլտֆիլմերի ազդեցությունը. ինչպե՞ս վարվել. խորհուրդներ հոգեբանից

Ներկայացնում է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանը:

Առաջին հայացքից անմեղ թվացող մուլտֆիլմերը մեծ ազդեցություն ունեն երեխայի վարքի, աշխարհայացքի ձեւավորման վրա, եւ ծնողը պետք է երկար-բարակ մտածի՝ ինչ մուլտֆիլմ դիտի բալիկը:

Մենք, ծնվելով, մեզ հետ լույս աշխարհ ենք բերում ագրեսիա, որը մեզ պաշտպանում է գոյության կռվում, սակայն այն ագրեսիան, որ քարոզվում է մուլտերի միջոցով, կրկնապատկում է մեր ագրեսիան եւ դրան սխալ ընթացք տալիս: Երեխան նույնականանում է մուլտհերոսի հետ, փորձում է նմանվել նրան եւ նմանակել նրա վարքաձեւը: Եվ այստեղ կարեւոր է՝ դրական հերոսն ակտի՞վ է, թե՞ ոչ, ուրա՞խ է, թե՞ լուրջ, քանի որ երեխաները սիրում են ակտիվ, ուրախ հերոսներին, նրանց համար բարոյական արժեքները դեռեւս կարեւոր չեն, ուստի նրանք ընդօրինակում են ուրախ հերոսին, որը կարող է նաեւ բացասական լինել: Դիտեք այն մուլտֆիլմերը, որոնք դիտում են ձեր երեխաները, մի՛ տվեք խիստ, խրատական գնահատական տվյալ մուլտֆիլմին, այլ արտահայտեք Ձեր կարծիքը եւ լսեք Ձեր երեխայի վերլուծությունը: Եթե մուլտֆիլմում նկատում եք այնպիսի մոտեցումներ, որոնք շատ սխալ եք համարում, բացատրեք երեխային, որ դա իրեն լավը չի սովորեցնում:

Սովետական մուլտֆիլմերում ագրեսիան ճիշտ ուղղվածություն ունի, սահմանափակվում են երեխաների սխալ գործողությունները, ունեն բարոյախրատական, գաղափարական ուղղվածություն: Սովետական մուլտֆիլմերում գործում է «չարը միշտ պարտվում է» գաղափարը: Դա ներքին հանգստություն է բերում երեխային, վստահություն աշխարհի հանդեպ: Ժամանակակից մուլտֆիլմերում այնպես վառ, հետաքրքիր եւ ուժեղ են ներկայացված չար հերոսները, որ երեխան, վախենալով չարից, ենթադրում է, որ նա բարուց ուժեղ է եւ կարծես առավել շատ է հաղթում մուլտֆիլմի ամբողջ ընթացքում: Միակ ելքը տեսնում է նրան նմանվելու մեջ, նրանցից մեկը դառնալով՝ պաշտպանվել հենց չարից:

Հաճախ մուլտֆիլմերի գաղափարական կողմի թուլացումը եւ ժամանցային շեշտադրումը հանգեցնում են երեխաների անձի սխալ ձեւավորմանը: Երկրորդական են դառնում մարդկային հարաբերությունները, առաքինությունները: Ինքներս կարող ենք նկատել, թե ինչպես է երեխաների մոտ, անգամ բարձր դպրոցականների եւ ուսանողների, կարեւորագույն խնդիր դարձել կենցաղի ճոխությունը, ժամանցների անընդհատությունը: Սա, իհարկե, միայն մուլտֆիլմերի արդյունք չէ, այլ ընդհանուր մեզ տրվող տեղեկատվության, որի հիմնական մասը մեզ դիտարկում է որպես գնորդ, սպառող:

Հարկավոր չէ արգելել երեխային դիտել մուլտֆիլմեր, ամենևին, սովորեցրեք նրանց մուլտֆիլմ դիտելուց հետո զբաղվել այլ հետաքրքրություններով: Երեխային ծանոթացրեք սովետական մուլտֆիլմերին, դրանք համապատասխանում են տարիքային առանձնահատկություններին եւ երեխային հաղորդում են ապահովության զգացում:

zhest.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook