Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններ

Օգտակար բուսամիջոցներ էկզեմայի դեպքում

Էկզեմա, մաշկի յուրահատուկ էրիթեմատոզ-բշտիկային ախտահարում, որն առաջանում է սուր կերպով, բայց հետագայում ընդունում է Քրոնիկական ընթացք՝ հաճախակի գրգռումների հակումով և ուղեկցվում է քորով:

Սկզբնական փուլում կարմրած և այտուցված մաշկի մակերեսին տարբեր բնույթի ցաներ են առաջանում։ Սրանք վարդագույն հանգույցներ են, որոնք ագուցված են մեկը մյուսին։ Բշտիկների պայթելուց հետո մաշկի վրա գոյանում է խոնավ և հեղուկ արտամղող մակերես, որը հետագայում կեղևապատվում է և ճաքճքում։ Այս վիճակն ուղեկցվում է ուժեղ քորով։  Հիվանդները հաճախ քորում են մաշկը, որի արդյունքում վերջինս կոպտանում և  հաստանում է` դառնալով չոր և թեփոտ։ Քորելու արդյունքում վնասված մաշկն է’լ ավելի խոցելի է դառնում նույն հարուցիչի հանդեպ, և վերքի ապաքինման գործընթացը ձգձգվում է։

Image_592Դժնիկ-20 գ. փոշիացրած կեղևի վրա լցնել  1 բաժակ եռացրած ջուր: Թրմել մի քանի ժամ, քամել: Խմել առավոտյան և երեկոյան` մինչև ուտելը:

Տատրակ սովորական-թարմ տերևներից մզված հյութը կամ թարմ տերևները  դնել թարախակալած վերքի վրա:

Օճառախոտի արմատներից և թթվիճի փոշիացրած բույսից 1-ական թեյի գդալ լցնել 1 բաժակ սառը ջրի մեջ: Թողնել 8 ժամ, ապա եփել, քամել: Լուծույթով ողողել քթանցքերը: Օգտագործվում է քթանցքերում եղած էկզեմայի դեպքում:

Եղերդի և խատուտիկի արմատները, ջրառվույտի տերևները, հոռոմ-սամիթի պտուղները 20-ական գրամ, բեկտենու  կեղևը 40 գ., փոշիացնել, խառնել միմյանց: 3 ճաշի գդալ բուսահումքի վրա լցնել 0.5 լ. ջուր, եփել, քամել: Թանզիֆե անձեռոցիկը թրջել եփուկի մեջ և դնել էկզեմայով վարակված տեղի վրա:

Կարտոֆիլ-թարմ կարտոֆիլը կտրել և դնել բորբոքված տեղի վրա:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook