Thursday, May 2, 2024
Նորություններ

Շուտով հնարավոր կլինի դեղ գնել ոչ թե թղթային, այլ էլեկտրոնային դեղատոմսերով. Հեղինե Պետրոսյան

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայի վարիչի պաշտոնակատար Հեղինե Պետրոսյանի խոսքով՝ էլեկտրոնային դեղատոմսերն ավելի են հեշտացնելու բժշկի աշխատանքը, ինչպես նաև օգտակար են լինելու քաղաքացիների համար:

«Այլևս թուղթ հասկացությունը չի լինելու: Երբեմն բժշկի ձեռագիրն անհասկանալի է լինում, դեղի անվան մեջ է պատահմամբ սխալ լինում, երբեմն քաղաքացիներն են թղթային տարբերակը կորցնում, իսկ էլեկտրոնային տարբերակը զերծ կմնա այդ վրիպումներից: Սխալվելու հավանականությունը՝ լինի անվանական տվյալ, դեղի քանակ, հասցվելու է նվազագույնի»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց Հեղինե Պետրոսյանը՝ հավելելով, որ Էլեկտրոնային դեղատոմսից քաղաքացիներին դեղ տրամադրելու համար դեղատները պետք է միացված լինեն «Արմեդ» համակարգին: Լինելու է դեղերի պահեստ, որտեղ տեղադրվելու են այն դեղերը, որոնք բաց են թողնելու պոլիկլինիկաները:

«Այս պահին վերաբերելու է սոցիալական կամ հատուկ խմբերում ընդգրկված և այն հիվանդությունների դեպքում տրամադրվող դեղերին, որոնք հատկացվում է անվճար կամ զեղչով, քանի որ «Արմեդը» դեռ աշխատանքներ է անում դեղերի ճանաչողության առումով, որովհետև պետք է ճանաչի դեղի անունը, սերիան, ժամկետը և այլն: Ամբողջությամբ համալրելուց հետո տենդեր շահած դեղատների հետ ևս ծրագիր պետք է լինի: Շատ արդյունավետ է լինելու, հեշտացնելու է բժշկի գործը»,- նշեց Հեղինե Պետրոսյանը՝ ընդգծելով, որ էլեկտրոնային դեղատոմսը կլինի վերահսկելի:

168.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook