Thursday, May 2, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Որ ախտանշաններն են հուշում օրգանիզմում յոդի դեֆիցիտի մասին

Օրգանիզմում յոդի տևական պակասի դեպքում կարող են ի հայտ գալ ոչ միայն վահանագեղձի, այլև այլ օրգանների ու համակարգերի հետ կապված խնդիրներ։ Այս մասին «Դոկտոր Պիտեր» պորտալի հետ զրույցում ասել է մանկաբույժ, վարակաբան Վալերիա Ջալագոնիան՝ ներկայացնելով այս խնդրի մասին հուշող հիմնական ախտանշանները։

Մասնագետի խոսքով՝ յոդի դեֆիցիտի մասին կարող են հուշել այնպիսի ախտանշանները, ինչպիսին են հաճախակի հարբուխը, գերհոգնածությունն ու դաշտանային ցիկլի խանգարումները, իսկ ռիսկային խմբում են հղի և կերակրող կանայք, մինչև 3 տարեկան երեխաներն ու դեռահասները։ Այս տարրի տևական պակասը հանգեցնում է վահանագեղձի աշխատանքի խանգարումների և զգալիորեն թուլացնում է մարդու իմունային համակարգը։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է իմանալ խնդրի մասին նախազգուշացնող ախտանշանները։

Ինչպես նշել է Ջալագոնիան, օրգանիզմում յոդի ֆեդիցիտի մասին կարող են հուշել դաշտանային ցիկլի խանգարումը, հոգնածությունն ու հաճախակի սուր շնչառական վարակները, անեմիան, այտուցների նկատմամբ հակվածությունը և քաշի ավելացումը կարճ ժամանակահատվածում ու նույն սննդակարգի դեպքում, մաշկի չորությունն ու մազաթափությունը։

Այս խնդիրը հնարավոր կլինի հստակ ախտորոշել միայն լաբորատոր պայմաններում։ Պարզապես հարկավոր է մեզի հետազոտություն անցնել, որի պատասխանների հիման վրա էլ կմշակվի բուժման մարտավարությունը։ Մասնագետը ոչ մի դեպքում խորհուրդ չի տալիս ինքնուրույն յոդի հավելումներ ընդունել, քանի որ այդ դեպքում բարձր է առողջական այլ խնդիրների զարգացման վտանգը։

tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook