Wednesday, May 1, 2024
ՀիվանդություններՆորություններ

Պատանեական պզուկներ

 

Պատանեական  պզուկները նկատվում են ճարպոտ մաշկ և լայն ծակոտիկներ ունեցող երիտասարդների մոտ,ընդ որումսև կորյակները հայտնվում են ճարպամազապարկային անցքերում: Այդպիսի կետերը դժվարացնում են  ճարպագեղձերի արտազատուկի  արտադրությունը: Հաճախ պատանեական պզուկները կարող են լինել տարբեր տեսակի` սև կորյակների, կապտակարմիր հանգույցների նման, մասամբ թարախակալած: Դրա հետ մեկ տեղ, երևում  են պիգմենտային  բծեր, և փոս ընկած սպիներ, որոնք առաջանում են  թարախային  հանգույցները  ճզմելու և եղունգներով  քորելու վատ սովորության հետևանքով: Դեմքի  վրա փոփոխությունների մեծ  կապված է վարակվածության հետ, որն առաջանում է պատանեական պզուկները ոչ  ճիշտ հանելու հետևանքով:

Պատանեական պզուկները ամենից հաճախ  առաջանում են դեմքի վրա,բայց կարող է լինել նաև մեջքի և կրծքերի վրա:Պատանեական պզուկները հայտնվում են արբունքի տարիքում, 30, 40 և  նույնիսկ 50 տարեկանում: Դրանց երևան գալը կապված է սեռական գեղձերի  ուժեղ հորմոնային գործունեությամբ, որի հետևանքով  բարձրանում է ճարպային գեղձազատուկը:

Ալկահոլի,սուրճի, շոկոլադի, կծու,թթու և աղի կերակուրների օգտագործումը նպաստում է պատանեական  պզուկների առաջացմանը: Դրանց առաջացման պատճառ կարող են հանդիսանալ հյուծող հիվանդությունները, սակավարյունությունը, ֆիզիկական և նյարդային գերհոգնածությունը:

Պատանեական պզուկների վրա կանխող և բուժող ներգործություն են թողնում բնական գործոնները`մաքուր օդում մնալը, սիստեմատիկաբար լողանալը և հանքային ծծմբային ջուր ընդունելը, բանջարեղեն և միրգ օգտագործելը, ծովաջրում լողանալը  և ծովային կլիման:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook