Tuesday, April 30, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Սեռական կյանքը հղիության ժամանակ

Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանն անդրադարձել է հղիության ընթացքում սեռական կյանքին: Անդրադարձը ներկայացնում ենք ստորև՝

Հղիության ընթացքում կնոջ սեռական կյանքը որոշակի փոփոխությունների է ենթարկվում. կնոջ օրգանիզմում տեղի ունեցող ֆիզիոլոգիական երևույթներն որոշակիորեն ազդում են կնոջ սեքսուալ կյանքի վրա:

Տղամարդկանց պարագայում կնոջ հղիության ընթացքում սեռական կյանքից հրաժարումը երբեմն խիստ բացասական ազդեցություն կարող է ունենալ նրա սեքսուալ ֆունկցիայի վրա: Դրա հետևանքով արձանագրվում են սեքսուալ մի շարք խանգարումներ՝ սեռական ցանկության նվազում, վաղաժամ սերմնաժայթքում, էրեկտիլ դիսֆունկցիա: Երբեմն երկարատև սեռական ժուժկալությունը հանգեցնում է տղամարդու սեքսուալ ֆունկցիայի ապամարզվածության, ինչը հետագայում լուրջ դժվարություն է առաջացնում սեռական կյանքի վերականգնման ժամանակ: Հարց է առաջացնում` արդյոք կարելի է հղիության ընթացքում սեռական կյանքով ապրել. չէ որ արգանդի գրգռվածությունը և կծկումները կարող են հղիության ընդհատման սպառնալիք դառնալ, իսկ սրտխփոցների արագացումը կարող է բերել զարկերակային ճնշման բարձրացման: Իրականում, սակայն, սեքսը հղիության ընթացքում թույլատրելի է, եթե կա երկկողմանի ցանկություն, հղիությունն էլ նորմալ է ընթանում: Սեռական ցանկության առկայության դեպքում սեռական հարաբերություններից հրաժարվելը կարող է վտանգել պտղին: Սեքսուալ լարվածությունը, որ առաջանում է երկարատև սեռական ձեռնպահության արդյունքում, կնոջ օրգանիզմում բարձրացնում է արգանդի տոնուսը:

Հղիության սկզբում սեքսի նկատմամբ հետաքրքրությունը նվազում է: Սա բնական է, քանի որ կնոջ օրգանիզմում տեղի է նյարդային և էնդոկրին համակարգերի վերափոխումներ:

Հոտերը, ձայները ավելի սուր են ընկալվում, քան նախկինում: Իսկ այն հոտերը, որոնք նախկինում նրանց գրգռում էին, այժմ կարող են բացասական զգացողություններ առաջացնել: Կինը դառնում է ավելի զգայուն, խոցելի, դյուրաբորբոք, հաճախ ոչ ադեկվատ է արձագանքում սովորական կենցաղային իրավիճակներին:

Այսպիսով, սեռական կյանքը թույլատրելի է, եթե կինը նման ցանկություն ունի: Եթե ոչ, ապա սեռական կյանքը պետք է սահմանափակվի անգամ հղիության նորմալ ընթացքի դեպքում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook