Thursday, May 2, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

«Սիրո լիճ»․Դուբայի անապատում սրտաձև արհեստական լճերը դարձել են զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկը

Դուբայի անապատում արհեստական «Սիրո լիճ»-ը Մերձավոր Արևելք այցելող ռոմանտիկ զույգերի համար ամենատպավորիչ տեսարժան վայրերից մեկն է, գրում է Oddity Central-ը։

Երկու միահյուսված սրտաձև լճերը գտնվում են Ալ Կուդրա օազիսի հարևանությամբ։ Զբաղեցնելով հսկայական 550 000 քմ տարածություն՝ դրանք դարձել են զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկը, որն էլ ավելի գեղեցիկ է արբանյակային լուսանկարներում։

Քաղաքային շրջաններից զգալի հեռավորության վրա գտնվող «Սիրո լիճ»-ը շրջապատված է հարյուր հազարավոր թփերով, 16 000 ծառերով և հազարավոր երփներանգ ծաղիկներով։

Նշենք, որ այն բացվել է 2018 թվականի նոյեմբերին։

love_lake_dubai.thumb

Leave a Reply

x Close

Like Us On Facebook