Sunday, April 28, 2024
ՆորություններԱռողջ Բաղադրատոմս

Սմբուկով գրիլը` համեմված սխտորով և կանաչիներով

Բաղադրիչներ`

• 2 սմբուկ

• աղ

• 3 պճեղ սխտոր, ճզմած

• թարմ մաղադանոս, կտրատած

• օրեգանո

• սև պղպեղ

Պատրաստման եղանակը`

Սմբուկները կլոր-կլոր կտրատել և աղ անել, թողնել 15 րոպե, անձեռոցիկով չորացնել։

Ամանի մեջ խառնել ձիթայուղը, սխտորը կանաչին, օրեգանոն, աղն ու պղպեղը։

Սմբուկները թաթաթխել ձիթայուղով զանգվածի մեջ, դնել կրակի վրա, խորովել 2 կողմից։ Որպեսզի սմբուկները չկպչեն ցանցին, ցանցը ձեթել։

Խորովվելուց հետո դասավորել ափսեի մեջ, վրան խոզանակով քսել ձիթայուղով զանգվածից

Leave a Reply

x Close

Like Us On Facebook