Friday, May 3, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

FlyOne Armenia-ի վարձակալած օդանավը թռիչքի ընթացքում բախվել է թռչնի հետ․ Երևան-Միլան չվերթը հետաձգվել է

Քիշնև- Երևան թռիչքը իրականացնելիս՝ FlyOne Armenia ընկերության կողմից վարձակալված օդանավը ունեցել է բախում թռչնի հետ։

Օդանավի վայրէջքից հետո, կատարված տեխնիկական զննման արդյունքում, պարզ է դարձել, որ օդանավը վնասվել է և հասցված վնասը թույլ չի տալիս իրականացնել օդանավի շահագործումը, ինչի պատճառով հետաձգվում է Երևան- Միլան չվերթը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ավիաընկերությունը։

Նշված չվերթի կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվությումը ավիաընկերությունը կհաղորդի հաջորդիվ։

Ավիաընկերությունը հայցում է ուղևորների ըմբռնումը։

Ավիաընկերությունը խնդրում է Երևան- Միլան- Երևան չվերթի վերաբերյալ այլ հարցերի առկայության դեպքում դիմել համապատասխան օդանավակայաներում ընկերության ներկայացուցչություններ:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook