Friday, May 3, 2024
Նորություններ

Փայտով կամ էլեկտրաէներգիայով ջեռուցվող հաստատությունները Արցախում կշարունակեն պարապմունքները սահմանված կարգով

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունը սնուցող միակ գազատարի աշխատանքը խափանելու պատճառով դեկտեմբերի 14-ից ժամանակավորապես կդադարեցվեն այն ուսումնական հաստատությունների պարապմունքները, որոնք ջեռուցվում են գազով։«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Դասապրոցեսի վերականգնման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Տեղեկացնում ենք, որ փայտով կամ էլեկտրաէներգիայով ջեռուցվող հաստատությունները կշարունակեն պարապմունքները սահմանված կարգով»,-ասվում է հաղորդագրությունում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook