Saturday, May 4, 2024
ՀայտարարություններՆորություններ

Սպիտակի բժշկական կենտրոնը համալրվել է ժամանակակից համակարգչային տոմոգրաֆ սարքով

Սպիտակի բժշկական կենտրոնը համալրվել է ժամանակակից համակարգչային տոմոգրաֆ սարքով
📆Այսօր` փետրվարի 22-ին, Սպիտակի բժշկական կենտրոնում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եւ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ներկա գտնվեցին համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետի բացման հանդիսավոր արարողությանը:
📌Siemens գերմանական ապրանքանիշի գերժամանակակից համակարգչային տոմոգրաֆը ձեռք է բերվել Սպիտակի բժշկական կենտրոնի միջոցներով՝ տնօրեն Վարդուհի Սիսակյանի նախաձեռնությամբ:
🔶Համակարգչային գերժամանակակից տոմոգրաֆի միջոցով կկատարվեն բազմաթիվ կարեւոր հետազոտություններ, այդ թվում՝ գլխուղեղի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի եւ այլն:
🔶Բժշկական կենտրոնի տնօրենի ուղեկցությամբ նախարարը, մարզպետը, մարզային բժշկական հաստատությունների տնօրենների եւ բուժաշխատակիցների ուղեկցությամբ շրջայց իրականացրեցին բժշկական կենտրոնում, եղան տոմոգրաֆիկ հետազոտման նորաբաց կաբինետում, ծանոթացան սարքի հնարավորություններին, եղան նաեւ վերակենդանացման բաժանմունքի նորաբաց սրահում, որը եւս հագեցվել է բժշկական կենտրոնի միջոցներով եւ պատրաստ է սպասարկել անգամ ամենածանր վիճակում հայտնված պացիենտներին:
332161032_924654125423515_1120975196194892224_n
👉Ելույթի իր խոսքում Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանը, անդրադառնալով համակագչային տոմոգրաֆիկ սարքի ձեռքբերմանը, տեղեկացրեց, որ սպասարկելով ավելի քան 40 հազար բնակչի, գտնվելով Մ-3 միջպետական մայրուղու հարեւանությամբ, ինչպես նաեւ տարածաշրջանում ունենալով զբոսաշրջային մի շարք երթուղիներ, այդ թվում՝ Սուրբ Հովհաննես մատուռն ու Թռչկանի ջրվեժը, հաճախ են ունեցել դժբախտ պատահարներով ու արտակարգ դեպքերի հետեւանքներով տուժած պացիենտների, որոնց վերջնական եւ որակյալ բուժօգնության համար սարքի ձեռքբերումը առաջնային էր:
🔎Շնորհավորելով հերթական ձեռքբերման կապակցությամբ, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ իր համար հպարտություն է հերթական անգամ ներկա գտնվել մարզային բուժհաստատությունների` արագ քայերով առաջ գնալուն: Այսօրվա հաջողությունը համառ աշխատանքի եւ խնդիրները լուծելուն ուղղված նպատակին հասնելն է, որը չէր լինի, եթե չլիներ բժշկական կենտրոնի նվիրվածությունն իրենց աշխատանքին ու մասնագիտությանը:
🎈Սպիտակի բժշկական կենտրոնը շարունակում է անվերապահորեն կատարել իր առջեւ դրված սուրբ գործը՝ որակյալ բուժօգնություն մատուցել ազգաբնակչությանը, միեւնույն ժամանակ վերազինվել միջազգային չափորոշիչներին համապատասխան տեխնիկա-սարքավորումներով:
Սպիտակի բժշկական կենտրոնի մամուլի ծառայություն

Leave a Reply

x Close

Like Us On Facebook