Friday, May 3, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ստամոքսի հսկա ուռուցքի բարդ վիրահատություն՝ համալսարանական բժիշկների կողմից

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Վիրաբուժության կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանի կողմից իրականացվել է հերթական բարդ վիրահատությունը. հեռացվել է ստամոքսի հսկա ուռուցք, որը տարածված էր որովայնի վերին հարկում: Պացիենտի նախավիրահատական հետազոտություններից և նախապատրաստությունից հետո, վիրաբույժների թիմը (պրոֆ. Ս. Ստեփանյան, Հ.Սաֆարյան, Վ. Մանվելյան) իրականացրել է վիրահատություն ընդհանուր անզգայացման տակ (անեսթեզիոլոգ Ա. Ղազարյան): Վիրահատության ժամանակ ռևիզիայով պարզվել է, որ ստամոքսի ուռուցքը սերտ կպած էր փայծաղին, ընդգրկել էր ենթաստամոքսային գեղձի պոչի շրջանը և փայծաղի անոթները:

Ուռուցքի հեռացման համար կատարվել է ստամոքսի պատի ծավալուն մասնահատում, ենթաստամոքսային գեղձի դիստալ մասնահատում, փայծաղի հեռացում, խոլեցիստէկտոմիա: Նշված հյուսվածքները հեռացվել են մեկ բլոկով: Հեռացված մակրոպրեպարատի չափերն էին 35սմх25սմх15սմ:

Հետվիրահատական շրջանն անցել է հարթ, քաղաքացին դուրս է գրվել լավացմամբ:
Մեր համալսարանական կլինիկայի բժիշկների ևս մեկ դժվարին աշխատանք պսակվեց հաջողությամբ:

277755910_525883275575015_835917215221510277_n

Leave a Reply

x Close

Like Us On Facebook