Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Սրտի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա. ախտորոշման և հետազոտման մանրամասներ

Սրտի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա. ախտորոշման և հետազոտման մանրամասներ

👩‍🔬 Սրտի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիային վերաբերող հաճախ տրվող հարցերին է անդրադարձել ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Ռադիոլոգիայի կենտրոնի ղեկավար Կարինե Գյոզալյանը:

➡️Ի՞նչ է սրտի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ)❓

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան ոչ ինվազիվ ախտորոշիչ մեթոդ է, որի հիմքում ընկած է մանրակրկիտ պատկերի ստացումը մագնիսական դաշտի և ռադիոալիքների միջոցով: «Ոչ ինվազիվ» նշանակում է, որ հետազոտությունը կատարվում է առանց որևէ վիրահատական միջամտության, առանց մաշկի ամբողջականության խախտման: Այս ախտորոշման մեթոդը թույլ է տալիս բժշկին ստանալ մանրակրկիտ պատկեր, պատկերացում կազմել պացիենտի օրգանների կառուցվածքի և ֆունկցիոնալ վիճակի մասին:
ՄՌՏ-ն կարող է կատարվել մարմնի յուրաքանչյուր հատվածում: Իսկ Սրտի ՄՌՏ-ն նախատեսված է հատուկ սրտի և խոշոր անոթների հետազոտության համար: Ի տարբերություն ՀՏ հետազոտության, ՄՌՏ հետազոտության ընթացքում չեն օգտագործվում իոնիզացնող ճառագայթներ:
🧷 Հետևաբար սրտի ՄՌՏ հետազոտությունը բավականաչափ անվտանգ է և անհրաժեշտության դեպքում կարող է կիրառվել առավել հաճախակի:

➡️Ո՞ր սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում է կատարվում սրտի ՄՌՏ հետազոտությունը ❓

Սրտի ՄՌՏ հետազոտությունը կատարվում է մի շարք սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում, որոնցից են՝
սրտի իշեմիկ հիվանդությունը (ՍԻՀ), ընդ որում հնարավոր է դառնում սրտամկանի ինֆարկտի օջախի չափերի առավել ճշգրիտ գնահատումըկարդիոմիոպաթիաներըմիոկարդիտները· պերիկարդի հիվանդություններըսրտի բնածին և ձեռքբերովի այլ հիվանդություններ։
Սրտի ՄՌՏ հետազոտությունն անփոխարինելի ախտորոշման մեթոդ է հատկապես կարդիոմիոպաթիաների և միոկարդիտների դեպքում, երբ ախտորոշումը հաստատել կամ ժխտել հնարավոր է միայն այս հետազոտության միջոցով։ Վերոնշյալ հիվանդությունների ճշգրիտ ախտորոշումը հնարավորություն է ընձեռում կրիրառել առավել նպատակային բուժական մարտավարություն:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook