Thursday, May 2, 2024
Նորություններ

Քաղաքացիները կկարողանան ևս 1 տարի առանց ԱԱՀ վճարելու ներմուծել և օտարել էլեկտրական շարժիչով մեքենաներ

Հայաստան էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներ ներմուծելու և օտարելու համար սահմանված արտոնյալ պայմանները կգործեն ևս մեկ տարի, արտոնության ժամկետը երկարաձգվում է մինչև 2025-ի հունվարի 1-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը:

«Նախագծի ընդունումը պայմանավորված է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումն ու օտարումը ավելացված արժեքի հարկից ազատելու մասով գործող օրենսդրական նորմը ևս մեկ տարով երկարաձգելու անհրաժեշտությամբ: Ներկայումս էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներն ազատված են ավելացված արժեքի հարկի վճարումից մինչև  2024թ. հունվարի 1-ը: Նախագծով առաջարկվում է այդ արտոնությունը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2025թ. հունվարի 1-ը»,-ասաց փոխնախարարը:

ԱԱՀ-ից (ավելացված արժեքի հարկ) և մաքսատուրքի վճարումից ազատման արդյունքում աճել են էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների Հայաստան ներմուծման ծավալները: 2022-ին ներմուծվել է 2681 միավոր էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց, ինչը 2021-ի համեմատ աճել է 42.3 տոկոսով: Իսկ արդեն 2023-ի հունվար-նոյեմբերին ներմուծումը երրորդ երկրներից կազմել է մոտ 4496 միավոր, որը 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2 անգամ:

Կայքի  գործընկեր՝ Tempus MED Gynaecology 

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook