Thursday, May 2, 2024
Մանկան ԱնկյունՆորություններԱռողջ ապրելակերպSEO

Փոքրիկի սննդի մեջ չպետք է լինի՝

Զգույշ եղեք՝

  • Փոքրիկի ամանները պետք է առանձին լինեն և օգտագործելուց առաջ և հետո մաքուր լվանալ:
  • Փոքրիկի սնունդը  պետք է թարմ պատրաստված լինի և եթե անմիջապես չի օգտագորվելու, պետք է պահվի սառնարանում: Սննդի մնացորդը չպետք է օգտագործվի հաջորդ կերակրման ժամանակ, քանի երեխայի թքի հետ շփված սննդում մանրէները արագ բազմանում են և կարող են երեխայի ինֆեկցման պատճառ դառնալ:
  • Հարկ չկա երեխայի համար  փնտրել անթերի, կատարյալ մրգեր և բանջարեղեն: Դրանց աճեցման ժամանակ թունաքիմիկատների և պարարտանյութերի օգտագործումն ավելի հավանական է: Գերադասելի են սեզոնային և տեղում աճեցված մրգերն ու բանջարեղենները:

Փոքրիկի սննդի  մեջ չպետք է լինի՝

  • Պահածոյացված մթերք՝ տնային պայմաններում պատրաստված  :
  • Ծխահարված միս ու ձուկ, քանի որ դրանք կարող են մեծ  քանակությամբ նիտրատներ կամ այլ քիմիկատներ պարունակել:
  • Հում մսեղեն պարունակող սնունդ:
  • Խոտային թեյեր, քանի որ դրանցում պարունակվող եթերները կարող են գրգռել երեխայի աղեստամոքսային համակարգը և խանգարել երկաթի և կալցիումի ներծծմանը աղիներում:
  • Կոֆեին պարունակող մթերքներն ու խմիչքները երեխային ջղագրգիռ են դարձնում, խանգարվում է երկաթի և կալցիումի  ներծծումը աղիների մեջ:
  • Ալկոհոլ պարունակող ընպելիքներ:
  • Արհեստական ընպելիքներ:
  • Համեմունքներով հարուստ կերակուրներ, եթե երեխան հաուկ հակում չի դրսևորում դրանց նկամամբ:
  • Ամբողջական ընկույզ (հատկապես՝ գետնընկույզ՝ արախիս),  մանր ու մեծ կորիզով մրգեր, քանի որ երեխան կարող է խեղդվել:  Ընկուզեղենը երեխային պետք է տալ լավ մանրացված , համասեռ վիճակում:

Ապրեք առողջ…
Պատրաստեց ՝ Լ. Բունիաթյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook