Sunday, May 5, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Օգտակար դիմակներ չոր մաշկի համար

1 ձվի դեղնուցը խառնեք 1 թեյի գդալ բուսական յուղի և նույն քանակությամբ ալոեի հյութի հետ: Ստացված զանգվածը քսեք դեմքին: 15-20 րոպե անց լվացեք նախ սառը, ապա տաք ջրով:

2  միջին մեծության կարտոֆիլը խաշեք, ապա կեղևը մաքրեք ու տրորեք: Ավելացրեք 1 ձվի դեղնուց, 2 թեյի գդալ գոլ կաթ և 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ: Այդ ամենը լավ խառնեք իրար և ստացված զանգվածը քսեք դեմքին: 15-20 րոպե անց լվացեք գոլ ջրով: Դիմակը չոր մաշկի համար է:

Չոր մաշկը խոնավացնելու և սնուցելու համար խորհուրդ է տրվում քսել  բարձր յուղայնության թթվասեր, և ընդհակառակը՝ յուղոտ մաշկը խնամելու համար պետք է օգտագործել ոչ յուղալի թթվասեր: Բավական է միայն հաստ շերտով թթվասեր քսել դեմքին և թողնել այն 15-20 րոպե: Այս դիմակը մաշկն ավելի երիտասարդ և էլաստիկ է դարձնում:

1 ճ. գդ. թթվասերը մի լավ  հարեք 1 ձվի սպիտակուցի հետ: Ստացված զանգվածին ավելացրեք 1 ճ. գդ. կիտրոնի կամ ցիտրուսային այլ մրգերից  (նարինջ, մանդարին եւ թուրինջ) քամած հյութ, նորից խառնեք և քսեք դեմքին՝ թողնելով 15 րոպե: Այնուհետև, լվացեք գոլ ջրով: Սպիտակեցնող, թարմացնող և սնուցող դիմակ չոր մաշկի համար է:

Չոր մաշկն ավելի արագ է ծերանում, արդյունքում ավելի հաճախ են կնճիռներ գոյանում: Եթե չոր մաշկ ունեք, հարկավոր է այն խոնավացնել ո՛չ միայն հատուկ քսուկների օգնությամբ, այլև ճիշտ սննդակարգի օգնությամբ: Ահա մի քանի մթերք, որոնք խորհուրդ են տրվում չոր մաշկ ունեցող մարդկանց:

Ձիթապտղի ձեթը հագեցած է պոլիֆենոլներով, որոնք խոնավեցնող հատկություն ունեն: Խորհուրդ է տրվում այն հաճախ ավելացնել աղցաններին. դա կօգնի ո՛չ միայն լավացնել մաշկի վիճակը, այլև ամրապնդել առողջությունը: Այն կարելի է նաև մաշկին քսել:

Դդմի սերմերը ցինկի հրաշալի աղբյուր են, որոնք նպաստում են կոլագենի կազմավորմանը: Այն իր հերթին խոնավացնում է մաշկը և ավելի առաձգական դարձնում: Ցինկը նաև հակաբորբոքային ազդեցություն ունի, որը չափազանց կարևոր է հարթ և առողջ մաշկ ունենալու համար:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook