Saturday, May 4, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Օրգանիզմում շատ կարևոր հանքանյութերի՝ կալցիումի, կալիումի և մագնեզիումի դեֆիցիտի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը.tert.am

«ԱՅՍ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է TERT.AM–Ը

Որո՞նք են օրգանիզմում այս հանքանյութերի կատարած հիմնական գործառույթները

Մագնեզիում

Մագնեզիումն օգնում է մկանների կծկմանը, պահպանում սրտի ճիշտ ռիթմը, նպաստում ոսկորների ամրությանը, օգնում նյարդերի գործունեությանը, նվազեցնում անհանգստության զգացունը, բարելավում մարսողությունը և հավասարակշռեցնում սպիտակուցային հեղուկը:

Կալցիում

Կալցիումը կանխում է թրոմբների առաջացումը, օգնում մկանները կծկելու և արյան մակարդման գործընթացներին, նպաստում ատամների ու ոսկորների ձևավերմանն ու պաշտպանությանը, ինչպես նաև բջիջների բաժանմանը:

Կալիում

Կալիումը կարգավորում է արյան ճնշումը, սրտի կծկումները և նպաստում մկանների ճիշտ գործունեությանը:

Որպես կանոն՝ այս հանքանյութերը գտնվում են օրգանիզմի հեղուկներում (մեզ, քրտինք, արյուն և այլն):

Նյարդերը մեկը մյուսին ազդակներ են ուղարկում քիմիական գործընթացների օգնությամբ, որոնք կախված են բջջի ներսում և բջջից դուրս գտնվող հակադարձ լարվածությամբ իոններից:

Էլեկտրոլիտային դիսբալանսը կարող է պայմանավորված լինել մի շարք գործոններով, ինչպիսիք են.

· սխալ սննդակարգը,
· սննդարար նյութերի սխալ կլանումը, ինչը կապված է աղեստամոքսային տրակտի և մարսողության խնդիրների հետ,
· քիմիոթերապիան,
· հակաբիոտիկ միջոցների ընդունումը,

· երիկամների գործառույթի խանգարումը,

· տարատեսակ հիվանդությունները (հատկապես նրանք, որոնց ախտանշաններն են փորլուծությունը, առատ քրտնարտադրությունը, փսխումն ու բարձր ջերմությունը, որը կարող է հանգեցնել հեղուկի կորստի և ջրազրկման),

· դեղորայքը (սրտի հիվանդությեւնների, քաղցկեղի, հորմոնալ խնգարումների բուժման համար օգտագործվող դեղորայքը),

· էնդոկրին խանգարումներն ու հորմոնալ դիսբալանսը:

Էլեկտրոլիտային դիսբալանսի ամենատարածված ախտանշաններն են.

· անքնությունը

· մկանային ցավերը, ջղաձգումները, կծկումներն ու թուլությունը,

· տենդը,

· ծարավը,

· անհանգստությունը,

· քաշի և ախորժակի տատանումները,

· հոդացավերն ու թմրածությունը,

· սրտի անկանոն կամ արագ զարկերը,

· արյան անկանոն ճնշումը,

· խնդիրներ կապված հոդերի հետ,

· հաճախակի գլխացավերը

· գլխապտույտը,

· ջղաձգումները, փորկապությունն ու փորլուծությունը,

· հոգնածությունը (քրոնիկ հոգնածության ախտանշանը):

Վերոնշյալ ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի և անցնել հետազոտություն՝ խանգարումների պատճառները և էլէկտրոլիտի մակարդակը պարզելու համար

Անհանգստությունն ու քնի խանգարումները

Մագնեզիումի մակարդակի նվազումը կարող է հանգեցնել հոգնածության, քնի խանգարումների, մկանային սպազմերի և սրտի զարկերի արագացման:

Մարսողական խնդիրներ

Էլեկտրոլիտի անկանոն մակարդակը կարող է պատճառ դառնալ այնպիսի մարսողական խանգարումների, ինչպիսիք են՝ փորկապությունը, փորլուծությունը, ջղաձգումները և թութքը:

Սրտի զարկերի փոփոխությունը

Կալիումի չափազանց բարձր մակարդակի դեպքում կարող է առաջանակ հիպերկալեմիա, որը հանգեցնում է մկանների ծակծկոցի, թմրածության ու թուլացման:

Բացի այդ, սա ազդում է նաև սրտի զարկերի վրա, առաջացնում է անհանգստության զգացում, մինչդեռ կալցիումի մակարդակն ազդում է սրտանոթային համակարգի վրա:

Ոսկորների ցավեր և հոդացավեր

Կալցիումի չափազանց բարձր մակարդակի դեպքում կարող են ի հայտ գալ փսխումներ, ոսկորների կոտրվածքներ, փորկապություն և քարեր երկիկամնեում:

Մկանային սպազմեր

Եթե օրգանիզմը ջրազրկված է, իսկ մագնեզիումի և կալիումի մակարդակները ցածր, մարդու մոտ կսկսեն նկատվել մկանային թուլություն ու սպազմեր:

Էլեկտրոլիտային դիսբալանսի բուժումը

1. խմել հնարավորինս շատ ջուր,

2. բացառել վերամշակված ու տապակած սնունդը,

3. ուտել հնարավորինս շատ կանաչեղեն, քաղցր կարտոֆիլ, բանջարեղեն, կաղամբ, ավոկադո, բանան ու բրոկոլի:

4. կալցիումի մակարդակի իջեցման դեպքում անհրաժեշտ է ուտել հնարավորինս շատ կանաչեղեն, լոբազգիներ և բարձրորակ կաթնամթերք:

Նյութի աղբյուրը՝ healthyfoodhouse.com

http://med.tert.am/am/news/2017/10/22/kalcium-magnezium-kalium/43737

Leave a Reply

x Close

Like Us On Facebook