Sunday, May 5, 2024
ՆորություններԺամանց

25 հետաքրքիր փաստ մարդու մասին

1. Նորածին երեխան մոտ 300 ոսկոր ունի, իսկ հասուն տարիքում ոսկորների թիվը կազմում է 206: 2. Մինչեւ յոթ ամսականը երեխան շնչում եւ կուլ է տալիս միաժամանակ: 3. Նորածին երեխան նորմայում օրական 14-17 ժամ պետք է քնի: Սակայն այս ցուցանիշը միանշանակ չէ, եւ շատ նորածիններ կարող են օրվա մեջ ընդամենը 11 ժամ քնել, մինչդեռ մյուսները՝ 19 ժամ: 4. Նորածին երեխաներն օրական ժպտում են միջինը 200 անգամ: Համեմատության համար նշենք, որ կանայք օրական միջինը 62 անգամ են ժպտում, իսկ տղամարդիկ՝ 8 անգամ: 5. Մարդու ամենաերկար ոսկորն ազդրոսկրն է: Այն զբաղեցնում է մարմնի ¼ -ը եւ ունակ է դիմակայելու մինչեւ 1500 կգ ծանրության ճնշման: 6. Մարդու ամենափխրուն ոսկորները կողոսկրերն են: 7. Հասուն մարդն ունի 24 կողոսկր (12 զույգ), սակայն որոշ մարդկանց մոտ կարող է մեկ զույգ ավել կողոսկր լինել: Ի դեպ, տղամարդկանց մոտ այդ անատոմիական առանձնահատկությունը երեք անգամ ավելի շատ է հանդիպում, քան կանանց: 8. Ատամը մարդու օրգանիզմի միակ հատվածն է, որն ընդունակ չէ ինքնուրույն վերականգնվել: 9. Ատամներում է գտնվում մարդու օրգանիզմի ամբողջ կալցիումի 99 տոկոսը: 10. Ատամի էմալն օրգանիզմի ամենապինդ հյուսվածքն է: 11. Աջլիկները սննդի մեծ մասը ծամում են ծնոտի աջ կողմով, իսկ ձախլիկները՝ ձախ: 12. Աջլիկները միջինում ինն անգամ ավելի երկար են ապրում, քան ձախլիկները: 13. Աշխարհում մարդկության 7%-ը ձախլիկներն են: 14. Համբույրի ժամանակ մի մարդուց մյուսին է անցնում տարբեր տեսակի՝ թվով 278 բակտերիաներ: 15. Կանայք թարթում են երկու անգամ ավելի շատ, քան տղամարդիկ: 16. Կանանց սիրտն ավելի արագ է բաբախում, քան տղամարդկանցը: 17. Ամբողջ կյանքի ընթացքում մարդու սիրտը 182 միլիոն լիտր արյուն է մղում դեպի արյունատար անոթենր: 18. Մարդու օրգանիզմում արյունատար անոթների ընդհանուր երկարությունը մոտավորապես 100 հազար կիլոմետր է: 19. Հասուն մարդու սիրտը կշռում է 220–260 գրամ: 20. Մարդու ամենաուժեղ մկանը լեզուն է: 21. Մարդիկ բնության միակ էակներն են, որոնք կարողանում են քնել մեջքի վրա: 22. Մարդը կարող է ապրել 200 տարուց ավելի…Գիտնականները հաշվարկել են, որ մեր օրգանիզմն իր ամրությունը կարող է պահել մինչեւ 210 տարի: Սակայն աշխարհում 2 միլիարդ մարդուց միայն մեկն է, որ հատում է 116 տարեկանի սահմանը: 23. Նորմալ մարդը կմահանա տասն օր չքնելու արդյունքում, մինչդեռ քաղցած լինելու դեպքում՝ մի քանի շաբաթ անց միայն: 24. Հնարավոր չէ փռշտալ բաց աչքերով: 25. Կյանքի ընթացքում մարդու մաշկը փոխվում է մոտ 1000 անգամ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook