Wednesday, May 1, 2024
ՆորություններԺամանց

4 ծաղիկներ, որոնք կերտել են հարուստ պատմություն

Ծաղիկների ազդեցությունն ու սիմվոլիզմը կարող են դուրս գալ անձնական պատմությունների սահմաններից: Այս անգամ մեր հոդվածը աշխարհի լավագույն ծաղիկների մասին է, որոնք կերտել են յուրօրինակ պատմություն։ Միասին ծանոթանանք այդ շարքին։

Լոտուս

lily-quiet-watersԼոտուսները հիացնում են մարդկանց և առեղծված են պարունակում իրենց մեջ։ Ասում են, որ Հին Եգիպտոսում կապույտ լոտուսին (երբեմն հայտնի է որպես կապույտ ջրաշուշան անվանումով) կարելի էր գտնել պապիրուսե անհամար նկարներում, զարդերի վրա և նույնիսկ Թութանհամոնի դամբարանի ծաղկեպսակներում, քանի որ այն խորհրդանշում էր բերրիություն: Ուստի կապույտ լոտուսները ունեցել են կարևոր նշանակություն հին եգիպտացիների համար։ Սակայն լոտուսի մասին տեղեկությունները այսքանով չեն սահմանափակվում։ Այժմ հայտնի է, որ ծաղիկը պարունակում է քիմիական նյութ, որը սովորաբար օգտագործվում է տղամարդկանց հիվանդությունների բուժման համար։ Հետազոտությունները ցույց են տվել, որ hին եգիպտացիները տեղյակ են եղել լոտուսների այս հատկության մասին:

Կակաչ

Այս ծաղիկների ցանկում կակաչը, հավանաբար, ամենամեծ պարադոքսն ունի. այն որքան օգուտ, այնքան էլ վնաս է տվել մարդկությանը։

1804-ին գերմանացի դեղագործ Ֆրիդրիխ Վիլհելմ Սերտուրները առանձնացրեց օփիոնի մի մասը, որը հետագայում դարձավ ցավազրկող մորֆին: Նա սկզբում այն անվանել է մորֆիզմ՝ հին հունական երազների աստծու՝ Մորֆեուսի պատվին: Եվ այն <<արդարացրեց>> իր անունը։ Մորֆին շուտով գրավեց մարդկանց և շատերը սկսեցին օգտագործել այն ոչ բժշկական նպատակերով։

Նշենք նաև, որ վերջերս կակաչին վերագրվում է խորհրդանշական պատմություն: Երբ 1914 թվականի ամռանը սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, խրամատներ սկսեցին փորվել, և զինվորները սկսեցին անցնել հազարավոր դաշտերով և գյուղատնտեսական հողերով՝ ոտնատակ անելով ամեն ինչ: Արդյուքնում ողջ Եվրոպայում բազմաթիվ

red-orange-tulips-flowerbed-springtime-rayong

լանդշաֆտներ վերացան։ Սակայն 1915 թվականին հատուկ պայմանները հանգեցրին նրան, որ ինչ-որ գեղեցիկ բան հայտնվեց այդ վայրերում: Պարզվում է, որ կակաչի սերմերը կարող են <<քնած մնալ>> հարյուրավոր տարիներ, ուստի Իպրի մոտ գտնվող Ֆլանդրիայի դաշտը ծաղկեց՝ դառնալով կարմիր ծով: Տեսարանը շատ ցնցող էր պատերազմում կռվածների համար, և կանադացի զինվորներից մեկը՝ մայոր Ջոն ՄաքՔրեյը, այն հավերժացրեց որպես բանաստեղծություն, որը կոչվում էր Ֆլանդրիայի դաշտում: Այժմ կակաչն օգտագործվում է որպես այն մարդկանց խորհրդանիշ, ովքեր կռվել և զոհվել են ոչ միայն Առաջին համաշխարհային պատերազմում, այլև ամբողջ աշխարհում հակամարտությունների ժամանակ:

Քրիզանթեմ

Քրիզանթեմները մշակվել են չինական այգիներում ավելի քան 2500 տարի: Հին չինացիներն քրիզանթեմը համարել են հին չինական բանակի կրծքանշան: Իսկ չինացի մայրերը ծաղկին համարում էին չինական չորս ազնիվ բույսերից մեկը բամբուկի, սալորի և խոլորձի հետ միասին, ուստի ցածր դասի չինացիներին թույլ չէր տրվում դրանք աճեցնել իրենց այգիներում: Զարմանալի չէ, որ քրիզանթեմները տարածվեցին ամբողջ աշխարով։ Բուդդայական վանականները քրիզանթեմը հասցրին Ճապոնիա մ.թ. 400 թվականին: Ճապոնական կայսրերն այնքան էին սիրում այս ծաղիկը, որ նստում էին քրիզանտեմից պատրաստված գահերի վրա։ Սակայն Իտալիայում քիրզանթեմներն այդքան էլ սիրված չեն և չեն էլ եղել։ Նրանք այստեղ ասոցացվում են մահվան հետ, այնպես որ, եթե ունեք իտալացի ընկերներ, ապա խուսափեք նրանց քրիզանտեմների փունջ նվիրելուց:

Գեորգենի

Գեորգենիները Եվրոպայում հայտվել են բավականին ուշ։ Եվրոպացի գիտաշխատողները գեորգենուն համարել են սննդի հնարավոր աղբյուր, քանի որ 1840-ական թվականներին հիվանդությունը ոչնչացրել էր ֆրանսիական կարտոֆիլի բերքը։

Հետաքրքիր է նաև, որ նախքան ինսուլինի հայտնաբերումը, շաքարային դիաբետով հիվանդներին հաճախ տալիս էին դիաբետիկ շաքարավազ, որը պատրաստված էր գեորգենու պալարներից: Նշենք,որ այս ծաղիկներից ստացվում են նաև քիմիական նյութեր, որոնք օգտագործվում են լյարդի և երիկամների աշխատանքը կարգավորելու համար։

ajania.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook