Thursday, May 2, 2024
Մանկան ԱնկյունՆորություններտեսանյութեր

480 գրամ քաշով ծնված և այժմ 2 կգ կշռող Սամվելը դուրս է գրվել «Էրեբունի» ԲԿ ծննդատնից

480 գրամ քաշով ծնված և այժմ 2 կգ կշռող Սամվելը դուրս է գրվել «Էրեբունի» ԲԿ ծննդատնից: Նա ծննդատան նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում անցկացրել է 127 օր: Սա աննախադեպ արդյունք է ոչ միայն «Էրեբունի» ԲԿ ծննդատան նորածնային բաժանմունքի պատմության մեջ, այլև ամբողջ Հայաստանում: Ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանը հղիին կեսարյան հատում էր կատարվել 26 շաբաթականում՝ մոր և նորածնի կյանքը փրկելու համար: Ներարգանդային սնուցման խնդիրներով ծնված փոքրիկի քաշը ծայրահեղ ցածր էր՝ 480 գրամ: 4 ամիս, 7 օր նորածնային բաժանմունքի բժիշկները, բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Պավել Մազմանյանի գլխավորությամբ պայքարել են Սամվելի կյանքի համար: Սամվելն արդեն տուն է գնում հաղթանակած և առանց առողջական խնդիրների:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook