Sunday, May 5, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ո՞ր դեպքերում է կատարվում կրծքագեղձի ՄՌՏ հետազոտությունը

Կրծքագեղձի ՄՌՏ֊ն (ՄագնիսաՌեզոնանսային Տոմոգրաֆիա) կրծքագեղձի հետազոտման մեթոդ է ռադիոալիքների և մագնիսների միջոցով ( հետազոտման ժամանակ չի օգտագործվում ռենտգեն ճառագայթ)։
✅Կրծքագեղձի ՄՌՏ հետազոտությունը անցավ է և տևում է միջինում 25֊35րոպե։
♻️Ո՞ր դեպքերում է կատարվում կրծքագեղձի ՄՌՏ հետազոտությունը
👉 կրծքագեղձի քաղցկեղի բարձր ռիսկ ունեցող որոշ կանանց ցուցված է կրծքագեղձի ՄՌՏ հետազոտություն կատարել ամենամյա մամոգրաֆիայի հետ մեկտեղ
👉 երբ առկա է կրծքագեղձի քաղցկեղի ժառանգական գենային փոփոխություն, ինչպիսին է BRCA1 կամ BRCA2
👉 կրծքագեղձի սիլիկոնե իմպլանտներով կանանց մոտ իմպլանտներից արտահոսքի ստուգման համար
👉 որոշ դեպքերում օգտագործվում է արդեն ախտորոշված կրծքագեղձի քաղցկեղի դեպքում
👉 կրծքագեղձի քաղցկեղի բուժումից հետո ռեցիդիվների մոնիտորինգի համար, ինչպես նաև սպիի գնահատման համար
👉ՄՌՏ֊ն օգտագործվում է որպես լրացուցիչ մեթոդ, երբ մամոգրաֆիկ և սոնոգրաֆիկ հետազոտության արդյունքները անհասկանալի են կամ կասկածելի
👉 երիտասարդ կանանց շատ խիտ կրծքագեղձի դեպքում (հատկապես, երբ առկա է ժառանգական գործոն և բարձր է քաղցկեղի ռիսկը)
👉 կրծքավանդակի ճառագայթային թերապիա ստացած մինչև 40 տարեկան կանանց ցուցված է ՄՌՏ
❗☝Պետք է հիշել, որ ՄՌՏ-ն չի կիրառվում որպես սկրինինգ թեստ կրծքագեղձի քաղցկեղի համար։
Կրծքագեղձի ՄՌՏ հետազոտությունը բավականին թանկ է (սա թերևս ՄՌՏ֊ի բացասական կողմն է) և պահանջում է հատուկ սարքավորումներ նախատեսված հենց կրծքագեղձի հետազոտության համար (ոչ բոլոր հիվանդանոցներն ու կենտրոններն ունեն կրծքագեղձի ՄՌՏ-ի հատուկ սարքավորում)։
Եթե Դուք անցնում եք կրծքագեղձի ՄՌՏ հետազոտություն, շատ կարևոր է, որ այն կատարվի մասնագիտացված սարքավորում ունեցող հաստատությունում, որտեղ անհրաժեշտության դեպքում կարող է կատարվել նաև կրծքագեղձի բիոպսիա։
Նյութը՝ Dr. Harut Shaburyan

Leave a Reply

x Close

Like Us On Facebook