Tuesday, May 7, 2024
Հիվանդություններ

Ախտանշաններ,որոնք բնորոշ են սուր շնչառական վարակներին

a sick child examined teddy with stethoscope

Կյանքի առաջին  2 տարիների ընթացքում երեխաների մեծամասնությունը հաճախակի հիվանդանում են մրսածությամբ և հազով: Փոքրիկները ավելի հաճախ հիվանդանում են սուր շնչառական հիվանդություններով, քան որևէ այլ հիվանդությամբ:  Սուր շնչառական վարակների հարուցիչները սովորաբար վիրուսներն են, որոնք ախտահարում են վերին շնչուղիները: Ախտահարման հետևանքով առաջանում են `հազ, հարբուխ, ջերմուրյան բարձրացում, կոկորդացավ: Հարբուխը կարող է տևել 3-7 օր:

Սովորական  ախտանշանների հետևում կարող  են թաքնված լինել ավելի ծանր հիվանդություններ` թոքաբորբ, բրոնխների բորբոքումներ:Այդ պատճառով ցանկալի է,որ մանկաբույժը գնահատի երեխայի վիճակը:
Որոշ վտանգավոր վիճակների  ախտանշաններն են`

*Ցնցումներ

*Արտահայտված թուլություն կամ հակառակը` ծայրահեղ անհանգստություն,գրգռվածություն

*Դժվարացած,հաճախացած շնչառություն

*Ջերմություն, գլխացավ, փսխում

*Գերքնկոտություն

*Երեխան չի կարողանում ուտել, խմել

*Ընդհանուր վիճակի վատացում21223567194213947

Եթե երեխայի մոտ նկատվում են վերոհիշյալ ախտանշաններից որևէ մեկը, ապա անմիջապես մանկաբույժ հրավիրեք,կամ տարեք հիվանդանոց:
Հիշե՛ք, որ շնչառական վարակների մեծ մասի հարուցիչները վիրուսներն են,իսկ հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա:Չպետք է չարաշահել հակաբիոտիկների և դեղորայքի ընդունումը:

Հակաբիոտիկներ կիրառում են՝ թոքերի բորբոքման, թարախային անգինայի կամ այլ ծանր հիվանդությունների դեպքում և միայն բժշկի նշանակմամբ:

Այն երեխաները, որոնք կյանքի ընթացքում անհիմն, առանց լուրջ ցուցումների հակաբիոտիկներ են օգտագործել,հետագայում  ավելի հաճախ են  հիվանդանում շնչառական վարակներով և այլ հիվանդություններով:

 

Ապրեք Առողջ…
Պատրաստեց՝ Ա. Հարությունյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook