Friday, May 3, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ձմեռային կոսմետիկա

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f-1

Ձմռանը մաշկը ավելի մեծ խնամքի կարիք ունի, քան ամռանը, քանի-որ ցուրտը  ավելի բացասաբար է ազդում մաշկի վրա քան շոգը: Ցուրտ եղանակի դեմքի մաշկը չորանում է, թեփոտվում, կորցնում է թարմությունն ու նրբությունը:  Նորմալ  և չոր  մաշկի դեպքում պետք է լվացվել տանից դուրս գալուց  մեկ ժամ առաջ: Զրոյից ցածր ջերմաստիճանի դեպքում չի կարելի խոնավեցնող քսուք օգտագործել:
Ձմեռային զբոսանքների ժամանակ, դեմքին պետք է սնուցող քսուք  քսել ցրտից պաշտպանելու համար:

Եթե դեմքի մաշկը կոշտացել, ճաքճքվել է քամուց և ցրտից, կարելի է օգտագործել` փիփերթի թուրմ-1 ճաշի գդալ փիփերթի արմատները, 1 ճաշի գդալ լորենու ծաղիկները,   և 1ճաշի գդալ մեղրը  խառնել, վրան ավելացնել 1 բաժակ սառը ջուր,  10 րոպե եփել գոլորշու վրա: Թրմել 10 րոպե, քամել, լցնել ապակե շշի մեջ:Պահել սառը տեղ: Թուրմը օգտագործել ամեն օր, դեմքի մաշկը  սնուցելու  համար:

Ճարպոտ մաշկը չորացնելու համար կարելի է օգտագործել  ձիաձետի եփուկ: Եփուկը պատրաստելու համար  1 ճաշի գդալ ձիաձետին ավելացնել  1 բաժակ ջուր, 20 րոպե եփել գոլորշու վրա, թրմել, քամել: Ստացված հեղուկով  շփել դեմքը: Ունի չորացնող հատկություն:

Դիմակ թթխմորով` վերցնել 30 գրամ թթխմորը խառնել մի քանի կաթիլ մեղրի հետ,Չոր մաշկի դեպքում ավելացնել մի քանի կաթիլ ձիթապտղի յուղ:Ստացված զանգվածը քսել դեմքին: 10-15 րոպե հետո լվանալ սկզբում գոլ, հետո սառը ջրով: Մաշկը դառնում է ավելի պիրկ և էլաստիկ:
Ապրեք  Առողջ
պատրաստեց՝  Ա .  Հարությունյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook