Saturday, May 4, 2024
Նորություններ

«Այդ դեղերի վերաբերյալ կայացրած որոշումը մշակեն այնպես, որ մենք՝ բժիշկներս, կարողանանք հանգիստ աշխատել» Գևորգ Գրիգորյան

-Դեղատոմսով դեղեր ձեռք բերելու որոշումը մեծ արձագանք գտավ հասարակության շրջանում, սկսեցին խուճապի մատնվել, ինչու չէ շատերը նաև շատերը դեղեր գնեցին: Ձեր դիրքորոշումը այս հարցի շուրջ և անցնենք առաջ:

Վերջերս ընդունվեց կառավարության որոշում, որով որ կարգավորվում է օրենքը: Այսինքն մեր օրենքի մեջ, թե նոր ընդունված, թե հին օրենքում նշված է, որ դեղորայքի մի մասը պետք է բաց թողնվի դեղատոմսով: Սակայն որոշումը կարգավորեց, թե որ խմբերն են, որ ամսաթվերից է և այլն, և այլն: Ընդ որում որոշումը քանի որ ընդունվել էր կիսատ, այսինքն՝ ոչ մի իրավական հիմք չկա, որ մարտի մեկից հականբիոտիկները, հորմոնային դեղերը և հոգեմետ դեղերը դուրս են գրվելու միայն դեղատոմսով, հետո փոփոխության ենթարկվեց և հորմոնային դեղորայքը տեղափոխվեց դեպի վերջին փուլ, այսինքն՝ էդ փուլայնության վերաբերյալ որոշման մեջ որոշակի կարգավորումներ մտցվեցին: Սակայն նման արձագանքը հանրության մեջ իմ համար մի կողմից անբացատրելի է, մյուս կողմից՝ շատ հստակ բացատրվող: Անբացատրելի է այն առումով, որ եթե մենք մեզ համարում ենք զարգացող, քաղաքակիրթ մարդիկ, ապա նորմալ է, որպեսզի բժիշկը պետք է բուժում նշանակի, և հիվանդը պետք է բժշկից ստանա համապատասխան բուժման ուղեգրումը դեպի դեղատուն, դեղատնից ստանա համապատասխան դեղորայք և այլն, բայց մյուս կողմից դա բացատրելի է, որովհետև մենք տարիներ ի վեր ունեցել ենք, այսպես ասած, ազատ վաճառք դեղորայքի, բացառությամբ՝ հոգեմետ դեղորայքի, իսկ հիմա դա ոնց որ ասած փակվում է ազատ վաճառքը և որոշակի կանոնակարգ է մտցվում: Այդ որոշակի կանոնակարգը բնականաբար անհրաժեշտ է ցանկացած ոլորտում, կլինի դա առողջապահական ոլորտ, այլ ոլորտ խնդիր չի դա, դա անհրաժեշտ է:

Բայց այդ կանոնակարգը պետք է օրենսդրական բացեր և թերություններ չունենա, ինչի մասին թե ես, թե իմ կոլեգաներից շատերը բարձրաձայնել ենք, և շատ եզակի դեպքերից է, երբ թե երիտասարդ սերունդը բժիշկների և թե պրոֆեսորական մեր արդեն տարիքով մեծ սերունդը բարձրաձայնում են գրեթե նույն խնդիրը, բարձրաձայնում են առողջապահության ուղվածության վերաբերյալ խնդիրները, այսինքն՝ ես տեսել եմ բազմաթիվ ասուլիսներ, բազմաթիվ հաղորդաշարներ, որտեղ որ որպես հյուր հրավիրված էին մեր կոլեգաները՝ ավելի մեծ ումից որ մենք շատ բան ենք սովորել, ումից որ դեռ շարունակում ենք և շարունակելու ենք սովորել, և նրանք նույնպես քննադատորեն էին մոտենում այս ամենին, այսինքն՝ դա միայն իմ կամ իմ համախոհների, մեզ սատարող կազմակերպությունների կարծիքը չէ, այլ նաև ընդհանուր բժշկական միջավայրն է այն կարծիքի, որ օրինակի համար դեղատոմսով դեղեր դուրս գրելու որոշումը կամ ասենք էլեկտրոնային առողջապահության ներդնելու նախագծի փոխարեն այդ ամբողջ ռեզերվը կարելի էր օրինակի համար ծախսել առաջնային բուժօգնության օղակը կրթելու և արդիականացնելու վրա, և այլ բան ասեմ, որ կարելի էր ուղղակիորեն այդ դեղերի վերաբերյալ կայացրած որոշումը մշակել այնպես, որ չունենա կոռուպցիոն ռիսկեր, չունենա համապատասխան բացեր և մենք՝ բժիշկներս, կարողանանք հանգիստ աշխատել, որովհետև այս որոշման, եթե այս որոշմամբ աշխատենք, այնտեղ ամեն բան կանոնակարգված չէ: Առավել մանրամասն` տեսանյութում. Նյութի աղբյուրը` Yelaket.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook