Thursday, May 2, 2024
Նորություններ

Անհայտ ծագման հեպատիտ Է գրանցվել Եվրամիության 12 երկրներում

Անհայտ ծագման հեպատիտ Է հայտնաբերվել Եվրամիության 12 երկրներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, առողջապահության հարցերով եվրակոմիսար Ստելլա Կիրիակիդեսը հայտարարել Է մամուլի ասուլիսում:

«ԵՄ-ն շատ ուշադիր հետեւում Է իրադրությանը, այն անհանգստություն Է առաջացնում: Ես կարծում եմ, որ ապրիլի 25-ի դրությամբ մենք 12 անդամ երկրներում ունենք մոտավորապես 40 հաստատված դեպք, դա անհայտ բնույթի Է»,-նա պատասխանել Է հեպատիտի տարածման վերաբերյալ հարցին:

«Դեպքերը, դատելով ըստ ամենայնի, վերաբերում են մեկ ամսականից մինչեւ 16 տարեկան երեխաներին»,-հավելել Է նա:

Ինչպես հաղորդվել Է ապրիլի կեսերին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերլուծում Է Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում երեխաների մոտ անհայտ ծագման հեպատիտի դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը: Ճշտվել Է, որ լաբորատոր հետազոտությունների ընթացքում չեն հայտնաբերվել հեպատիտ A-ի,B-ի,C-ի,E-ի եւ D-ի վիրուսներ, սակայն առանձին դեպքերում հայտնաբերվել Է SARS-CoV-2 կամ ադենովիրուս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook