Saturday, April 27, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Անվճար բժշկական օգնություն՝ սոցիալապես անապահով ընտանիքներին

Dialogue.am-ը  ներկայացնում է, թե ինչ արտոնություններ է նախատեսում ՀՀ օրենքը սոցիալապես անապահովների ցանկում ընգրված անձանց՝ բուժօգնություն և բուժսպասարկում ստանալու դեպքերում:

Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.00  և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները կարող են օգտվել անվճար կամ արտոնյալ պայմաններով* բուժօգնության և բուժսպասարկման արտոնությունից:

Բուժօգնությունն ու սպասարկումն իրականացվում է ՀՀ տարածքում գործող ցանկացած բուժհաստատությունում, որն ունի Առողջապահության նախարարության հետ պետպատվերի պայմանագիր:

Նպաստառու ընտանիքներին անվճար տրամադրվում են հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման հետևյալ տեսակները և ծառայությունները`

1. Վերակենդանացման միջոցառումներ,

2.  Տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայություններ,

3.  Հոգեկան և նարկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,

4.  Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,

5.  Ծննդօգնություն,

6.  0-7 տարեկան երեխաների բժշկական օգնության ծառայություններ,

7.  Հեմոդիալիզի ծառայություններ:

Իդեպ, վերակենդանացման բժշկական միջամտությունն անվճար է  ամբողջ բնակչության համար՝ անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից:

Սոցիալապես անապահովների ցանկում ընդգրկված 36.00 և բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներին անվճար տրամադրվում են նաև պետության կողմից երաշխավորված արտահիվանդանոցային ստոմատոլոգիական ծառայություններ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ:

Անվճար հիվանդանոցային բուժօգնությունը և սպասարկումն ընդգրկում են բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը, մասնավորապես՝

1) Հիվանդին հիվանդասենյակով ապահովելը

2) Մասնագիտացված խորհրդատվությունները

3) Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները

4) Վիրահատությունները, վիրահատական և ֆիքսող միջոցները

5) Բուժական միջամտությունները

6) Դեղերով ապահովումը, թթվածնի և բժշկության մեջ կիրառվող այլ գազերի օգտագործումը

7) Ֆիզիոթերապևտիկ բուժումը

8) Հիվանդի խնամքի ապահովումը՝ միջին և կրտսեր բուժական անձնակազմի կողմից

9) Այլ անհրաժեշտ բժշկական, հարբժշկական ծառայություններ.

10) Հակատուբերկուլոզային, հոգեկան, թմրաբանական և վերականգնողական (առողջարանային) բաժանմունքներում հիվանդանոցային հատուկ խնամք պահանջող դեպքերում՝ նաև հիվանդների՝ սննդով պարտադիր ապահովման ծախսերը:

%d5%b6%d5%af

Ինչպե՞ս է կատարվում հիվանդի ուղեգրումը բուժհաստատություն

Բուժգնության և սպասարկման համար սոցիալապես անապահով անձը պետք է ունենանա համապատասխան բժշկական ցուցում, որի առկայության դեպքում տվյալ բնակչին սպասարկող տեղամասային թերապևտի (մանկաբույժի) և/ կամ ընտանեկան բժշկի կոմից տրվում է ուղեգիր դեպի բժշկական հաստատություն:

Անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու համար անհրաժեշտ է ուղեգրի հետ միասին ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

1) Ընտանեկան նպաստի համակարգում ընգրկված 30.00 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուների տեղեկանք՝ տրված սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի կողմից:

2) Անձնագիր կամ նույնականացման քարտ

Դրանց բացակայության դեպքում՝  անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ մինչև 16 տարեկան երեխաների համար անհրաժեշտ է ներակացնել անձնագիրը, ծննդյան վկայականը:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Եթե բժշկական հաստատություն եք տեղափոխվել շտապօգնության մեքենայով, ապա հիվանդանոցային բուժօգնությունն ու  սպասարկումը իրականացվում է  շտապօգնության ծառայության ուղեգրով կամ հիվանդանոցի ընդունարանի հերթապահ բժշկի եզրակացությամբ:


Ո՞ր հիվանդությունների դեպքում չեք կարող օգտվել անվճար բուժօգնությունից

Անվճար բուժօգնության ր բուժսպասարկման արտոնությունից օգտվելու իրավունք ունեն սոցիալապես անապահով բոլոր քաղաքացիները՝ բուժսպասարկման ցանկացած ծառայությունից՝ բացառությամբ՝ նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների:

Սրանց թվում ՝ անվճար բուժօգնություն չի տրամադրվում հետևյալ դեպքերում՝ գլուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար վիրահատական ծառայությունները, սիներակի ֆիլտրի տեղադրումը, սկլեռոպլաստիկան և կեռատոպլաստիկան, մետաղական կոնտրուկցիաների տեղադրումը վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ, լիթոտրիպսիան (հեռահար, պերկուտան, ուրեթերոռենոսկոպիկ) սրտի վիրահական և ներանոթային միջամտություններ:


ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. անապահովության գնահատման համակարգում հաշվառված 36.00 և ավելի բարձր անապահովության միավորներ ունեցող ընտանիքի անդամները, սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված 7-18 տարեկան երեխաների համար սրտի վիրահատական ծառայություններն անվճար են:


*Արտոնյալ պայմաններով բուժօգնությունը քաղաքացիներին տրամադրված բժշկական ծառայությունների, դեղերի և (կամ) բժշկական պարագաների արժեքի` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող մասնակի (50 %) փոխհատուցումն է:

հոդվածի  հեղինակին       +374 55 228 107
Պատրաստեց՝ Զառա Մանուչարյանը
www.dialogue.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook