Sunday, May 5, 2024
Նորություններ

Առաջին օգնություն ցրտահարության դեպքում

   Ցրտահարությունը ցածր ջերմաստիճանի երկարատև ներգործության հետևանքով մարմնի տարբեր հատվածների վնասումն է։ Առավել հաճախ ցրտահարվում են ձեռքերի և ոտքերի մատները, քիթը, ականջախեցիները, այտերը։ Ցրտահարության հետևանքով վնասված հատվածները գունատվում են և առաջանում է զգայունության կորուստ։ Այն կարող է նույնիսկ անդամահատման պատճառ դառնալ։
   Ցրտահարության ռիսկը բարձր է արյան շրջանառության խանգարումներով, ինչպես նաև եղանակային պայմաններին ոչ համահունչ հագնված անձանց շրջանում։
   Ցրտահարության մասին կարող են վկայել մաշկի գունատությունը կամ մոխրադեղնավուն երանգի առաջացումը, անսովոր կոպտությունը կամ մաշկի վրա մոմանման ծածկույթի առկայության զգացողությունը, զգայունության կորուստը:
   Տուժողը կարող է չնկատել այդ երևույթները, քանի որ ցրտահարված հատվածներն անզգայացած են, ցրտահարված հյուսվածքները՝ փայտացած։
Ցրտահարումից խուսափելու համար խորհուրդ է տրվում
  • հնարավորության դեպքում մնալ տանը կամ տաքացվող վայրում:
  • Չափազանց կարևոր է եղանակին համահունչ հագնվելը՝ կրել գլխարկ, ձեռնոց, տաք, չսեղմող հագուստ, անջրաթափանց կոշիկներ և վերարկու, փակել դեմքը:
  • Պետք է օգտագործել ոտքերի գերքրտնարտադրությունը վերացնող միջոցներ:
  • Կարևորվում է կանոնավոր կերպով տաք սննդի կամ ոչ ալկոհոլային տաք ընմելիքի օգտագործումը:
  Այս առումով ռիսկի խմբում են ծերերը, ցուրտ եղանակին դրսում աշխատող մարդիկ, ալկոհոլը չարաշահող անձինք, պատշաճ կերպով չջեռուցվող սենյակներում գտնվող երեխաները:
  Ցրտահարության նշանների առկայության դեպքում անհրաժեշտ է հնարավորինս արագ բժշկի դիմել: Անմիջապես պետք է տեղափոխվել տաք սենյակ կամ տարածք, հանել թաց հագուստը, ծածկվել չոր ծածկոցով, մարմնի ցրտահարված հատվածները ընկղմել գոլ ջրի մեջ:
  Միևնույն ժամանակ, մասնագետները խորհուրդ են տալիս զգոնություն ցուցաբերել և խուսափել հանրության մեջ հայտնի միջոցների ձեռնարկումից: Մասնավորապես՝ արգելվում է տաքանալու նպատակով ալկոհոլ կիրառել, քայլել, եթե ցրտահարված են ոտքերի մատները, ձյունով չշփել ցրտահարված մասերը, քանի որ այսպիսով կարող են վնասվել հյուսվածքները:
Չի կարելի ջեռակ օտագործել կամ կրակի, տաքացուցչի մոտ տաքացնել վնասված հատվածները:

Տարբերում են ցրտահարության 4 աստիճան.d0b1d0b5d0b7d18bd0bcd18fd0bdd0bdd18bd0b91

  • 1-ին աստիճանի դեպքում մարմնի ցրտահարված հատվածը սկզբում կարմրում է, ապա գունատվում, կորցնում զգացողությունը, երբեմն առաջանում է ծակոցների և կսկծոցի զգացում։ Ցրտահարված հատվածը տաքացնելուց հետո մաշկը կարմրում է և ուռչում, նկատվում են թեթևակի ցավեր, այրոց, 2—3 Օր անց բոլոր ախտանշանները լրիվ վերանում են։
  • 2-րդ աստիճանի դեպքում խանգարվում է արյան շրջանառությունը, սակայն արյան անոթների փոփոխությունները դարձելի են․ մաշկը խիստ գունատվում է, առաջանում են հեղուկով լցված բշտիկներ։
  • 3-րդ աստիճանի ցրտահարություն առաջանում է երկարատև ցրտահարվելիս կամ շատ ցածր ջերմաստիճանի ազդեցությունից, որի դեպքում խիստ խանգարվում է արյան շրջանառությունը։ Առաջին օրերին նկատվում է զգացողության լրիվ կորուստ, այնուհետև առաջանում են ուժեղ ցավեր։
  • 4-րդ աստիճանի այն ուղեկցվում է ոչ միայն փափուկ հյուսվածքների, այլև ոսկրերի մեռուկացումով։

Առաջին օգնություն

Առաջին օգնության հիմնական նպատակը մարմնի ցրտահարված հատվածի արյան շրջանառության անհապաղ վերականգնումն է։

  1. Ոտքերի և ձեռքերի I և II աստիճանների ցրտահարության դեպքում վերջիններս տաքացնել 18-20 °C ջրում, աստիճանաբար ջրի ջերմաստիճանը բարձրացնելով 37-38 °C, կատարել սպիրտով շփումներ, դնել մանրէազերծ չոր վիրակապ, տալ տաք թեյ, ոչ մեծ քանակությամբ ալկոհոլային խմիչք։
  2. II և III աստիճանների ցրտահարության դեպքում հակափայտացման շիճուկի ներարկում, անտիբիոտիկներ և այլն։
  3. III և IV աստիճանների տարածուն ախտահարման ժամանակ մարմնի ցրտահարված հատվածը ծածկում են մանրէազերծ անձեռոցիկով, կապում և տեղափոխում վիրաբուժական բաժանմունք։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook