Friday, May 3, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Առողջական ինչ խնդիրների մասին կարող են վկայել մարդու եղունգները

Ֆրանսիացիները սիրում են նշել, որ «ձեռքերը կանանց մարմնի ամենաանկեղծ մասն են, քանի որ դրանք պատմում են այն, ինչը երբեք չի պատմի լեզուն»: Սա նշանակում է, որ ձեռքերի միջոցով կարելի է պարզել անգամ կնոջ տարիքը: Սակայն իրականում ձեռքերն ավելի շատ բան կարող են պատմել մարդու մասին:

Ձեռքերի և հատկապես եղունգների վիճակը կօգնի պարզել, թե ինչ խանգարումներ կան մարդու օրգանիզմում: Եղունգների օգնությամբ կարելի է ախտորոշել օրգանիզմի աշխատանքի խանգարումներն ու անգամ որոշ հիվանդությունները.

·        Եթե եղունգների գույնն անհավասարաչափ է, դրանք ստացել են կապտավուն երանգ կամ ավելի գունատ են, քան մաշկը, ապա հնարավոր է, որ խնդիրը կապված է արյան շրջանառության խանգարման հետ:

·        Եղունգների վրա առաջացած լայնակի ակոսները խոսում են վերջերս հաղթահարած ծանր վարակիչ հիվանդության մասին:

·        Երկայնակի ակոսները չբալանսավորված սննդակարգի նշան են:

·        Եղունգների մակերեսին հորիզոնական փոսիկներ են ի հայտ գալիս, երբ մարդը կտրուկ փոխում է սննդակարգը և այն օրգանիզմի համար բարենպաստ չի լինում:

·        Եղունգների փխրունությունը հաճախ պայմանավորված է լինում ագրեսիվ ու վնասակար լվացող միջոցների օգտագործմամբ: Սակայն նման խնդրի առաջացման պատճառ կարող է դառնալ նաև նյութափոխանակության խանգարումը, ինչը նույնպես շատ լուրջ խնդիր է:

·        Եղունգների վրա առաջացած սպիտակ կետերը վկայում են արյան մեջ շաքարի ավելցուկի մասին: Սա կարող է լինել նաև նոր զարգացող շաքարային դիաբետի ախտանշան:

·        Դեղին կետերի ի հայտ գալը կամ եղունգի ամբողջական դեղնումը կարող է պայմանավորված լինել ճարպային փոխանակման խանգարումով, ինչպես նաև շնչառական ուղիների հիվանդություններով:

·        Մանր մարգարիտների նմանվող ուռուցիկությունների ի հայտ գալը ձգձգված վիրուսային հիվանդության ախտանշան է:

·        Գոգավոր եղունգները (գդալի նմանվող) կարող են լինել երկաթպակասորդային անեմիայի (սակավարյունություն) ախտանշան:

·        Եղունգի արմատը ստանում է սպիտակավուն երագ կամ դառնում է սադափի նման, եթե մաշկը բավականաչափ չի սնուցվում:

·        Եղունգները շերտավորվում կամ փշրվում են ձվարանների աշխատանքի խանգարումների դեպքում:

Եղունգները ոչ միայն թույլ են տալիս ախտորոշել շատ հիվանդություններ, այլև օգնում են որոշել նաև այս կամ այն օրգանի աշխատանքի խանգարման ի հայտ գալու մոտավոր ժամանակը: Մեկ շաբաթվա ընթացքում ձեռքերի եղունգներն աճում են մոտ 1 մմ, իսկ մարդու եղունգի կյանքի ամբողջական ցիկլը մոտ 6 ամիս է: Ելնելով այս ամենից՝ կարելի է ենթադրել, որ խանգարումը, որի հետևանքով արմատի մոտ հետքեր կամ ակոսներ են առաջացել, ի հայտ է եկել մոտ 3 ամիս առաջ:

Նյութի աղբյուրը՝ med2.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook