Friday, May 3, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Արդյո՞ք ձվի դեղնուցը վնասակար է առողջության համար

Շատերը հավատում են, որ ձվի դեղնուցը վնասակար է, բայց դա պարզապես միֆ է, պնդում է սննդաբան Նմամի Ագարվալը (Հնդկաստան):

Ըստ NDTV-ի՝ կարծիք կա, որ ձվի դեղնուցի օգտագործումը սրտանոթային հիվանդությունների է հանգեցնում, քանի որ խոլեստերին է պարունակում, որի ավելցուկն արյունատար անոթների աթերոսկլերոզի է հանգեցնում:

Սննդաբանի խոսքով՝ իրականում դեղնուցների դրական հատկություններն ավելի շատ են, քան՝ թերությունները։ Խոլեստերինից բացի, դրանք կենսական կարեւորության վիտամիններ են պարունակում՝ A, D, E, K, B9 եւ B12, ինչպես նաեւ օմեգա-3 չհագեցած ճարպաթթուներ, ինչի շնորհիվ այն նվազեցնում է մարսողական խանգարումների ու տեսողության հետ կապված խնդիրների վտանգը։

Սննդաբանը խորհուրդ է տալիս խաշած ձվի դեղնուցն ուտել ավոկադոյի հետ։ Նա կարծում է, որ այդպիսի սննդարար եւ համեղ ուտեստը կարող է օրվա հիանալի սկիզբ կամ օգտակար թեթեւ ուտեստ ցերեկվա համար;

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook