Աֆորիզմներ:Մի՛ վազիր երջանկության ետևից. այն միշտ գտնվում է քո ներսում (Պյութագորաս)
Նույնիսկ բժիշկների մի ամբողջ բանակ հիվանդին չեն օգնի, եթե նա ինքն իրեն չօգնի (Ախմատով):
Երջանիկ մարդը նա է, ով երջանկություն է պարգևում մեծաթիվ մարդկանց (Դենի Դիդրո):
Հոգեկան հատկանիշները չեն կարող տառապել մարմնական այլանդակություններից, այնինչ հոգեկան գեղեցկությունն իր փայլը հաղորդում է նաև մարմնին (Սենեկա Կրտսեր):
Թերուս բժիշկները, որպես կանոն, թերահավատներ են (Ֆեյխտերսլեբեն):
Հիվանդի կողմից հիվանդության գիտակցումը և բուժման պատրաստակամությունը բուժման սկիզբն են (Սերվանտես):
Չի կարելի բուժել մարմինը` չբուժելով հոգին (Սոկրատես):
Բուժել պետք է ոչ թե հիվանդությունները, այլ նրանց առաջացման պատճառները (Ա.Չեխով):
Լավ վիրաբույժը պետք է ունենա արծվի աչք, առյուծի սիրտ և կնոջ ձեռքեր (Ջոն Ռեյ):
Մարդիկ իրենց առողջության մասին մտածում են, երբ այն կորցնում են (Սենեկա):
Առողջ աղքատը հիվանդ թագավորից երջանիկ է (Ա. Շոպենհաուեր):
Եթե բժշկի հետ խոսելուց հետո հիվանդի վիճակը չի թեթևանում, ուրեմն նա բժիշկ չէ (Բեխտերև):
Խնայիր գոնե այն առողջությունը, որը դեռևս պահպանվել է (Գեորգի Ալեքսանդրով):
Եթե մարդն ինքը հետևում է իր առողջությանը, ապա դժվար թե գտնվի բժիշկ, որն ավելի օգտակար լինի իր առողջության համար, քան ինքը (Սոկրատես):
Առողջության գինը զգալի է հիվանդությունից հետո (Դենիս Ֆոնվիզին):
Առողջ հոգին կերտում է առողջ մարմին (Վալենտինա Բեդնովա):
Առողջությունը չեն գնահատում, քանի չի գալիս հիվանդությունը (Թոմաս Ֆուլլեր):
Միակ գեղեցկությունը, որ ես գիտեմ, դա առողջությունն է (Գ. Հեյնե):
Ախտորոշումն այնպիսի հաջողությունների է հասել, որ գործնականորեն առողջ մարդիկ չեն մնացել (Բերթրան Ռասսել):
Առանց սիրո ամուսնությունն օրինականացված պոռնկություն է (Մորուա):
Ամուսնությունը գիտություն է, սակայն ոչ ոք այն չի ուսումնասիրում (Առնու):
Ով ամուսնանում է հարստության հետ, վաճառում է իր ազատությունը (Հերբերտ):
Մի՛ վազիր երջանկության ետևից. այն միշտ գտնվում է քո ներսում (Պյութագորաս):
Աշխարհում չկա ավելի քաղցր երաժշտություն, քան սիրելիի ձայնը (Լաբրյուեր